Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ռազմաքաղաքական բնական դաշնակիցը. Խաչիկ Ասրյան
БЛОГ
Ժողովուրդների և պետությունների բարեկամությունը հիմնված չէ երդումների ու խոստումների վրա․ շատ դեպքերում կարելի է բարեկամիդ և դաշնակցիդ օգնել առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի և քարոզչության: Իրական բարեկամը հասկանում է, որ կարևորն արդյունքն է, և ոչ թե դրա վերաբերյալ բարձրացվող քարոզչական աղմուկը: Իրանը Հայաստանի համար այդպիսի բարեկամ ու դաշնակից է․ Իրանն օգնում և աջակցում է Հայաստանին միշտ. շատ հաճախ այնքան էլ նկատելի չեն այդ աջակցությանն ու օգնությանն ուղղված քայլերը, բայց առկա է արդյունքը:
Հազարամյակներ շարունակ հայերը և իրանցիներն ապրել են կողք կողքի: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ է ունեցել Հայաստանը, Իրանը միշտ հայերին վերաբերվել է որպես բարեկամ ժողովրդի: Առավել անվտանգ, քան Իրանում՝ հայերը թերևս որևէ տեղ իրենց չեն զգացել՝ ունենալով հայկական ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու հնարավորություն: Վերջին 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանը դարձյալ իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ:
Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանի գործող իշխանությունը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր՝ հազարամյակներից եկող բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:
Ավելին, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և անսասան պահպանելու համար, ժա՛մ առաջ պետք է 100 տարով Ռազմաքաղաքական Դաշինք կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակից, իսկական բարեկամ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ Խաչիկ Ասրյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении