Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ռազմաքաղաքական բնական դաշնակիցը. Խաչիկ Ասրյան
BLOGԺողովուրդների և պետությունների բարեկամությունը հիմնված չէ երդումների ու խոստումների վրա․ շատ դեպքերում կարելի է բարեկամիդ և դաշնակցիդ օգնել առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի և քարոզչության: Իրական բարեկամը հասկանում է, որ կարևորն արդյունքն է, և ոչ թե դրա վերաբերյալ բարձրացվող քարոզչական աղմուկը: Իրանը Հայաստանի համար այդպիսի բարեկամ ու դաշնակից է․ Իրանն օգնում և աջակցում է Հայաստանին միշտ. շատ հաճախ այնքան էլ նկատելի չեն այդ աջակցությանն ու օգնությանն ուղղված քայլերը, բայց առկա է արդյունքը:
Հազարամյակներ շարունակ հայերը և իրանցիներն ապրել են կողք կողքի: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ է ունեցել Հայաստանը, Իրանը միշտ հայերին վերաբերվել է որպես բարեկամ ժողովրդի: Առավել անվտանգ, քան Իրանում՝ հայերը թերևս որևէ տեղ իրենց չեն զգացել՝ ունենալով հայկական ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու հնարավորություն: Վերջին 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանը դարձյալ իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ:
Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանի գործող իշխանությունը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր՝ հազարամյակներից եկող բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:
Ավելին, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և անսասան պահպանելու համար, ժա՛մ առաջ պետք է 100 տարով Ռազմաքաղաքական Դաշինք կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակից, իսկական բարեկամ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



