Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Իրար հետևից երկրին վնասող քայլեր են անում. սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն պետության դեմ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական իրավիճակը բնութագրելիս կառավարությունում չեն դադարում խոսել «պատմական» ու «աննախադեպ» ռեկորդների մասին։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը տնտեսությունում որևէ փոփոխություն չի նկատել։

«Իրենց մոտ անգամ PR-ն է անհաջող, քանի որ այն իրավիճակը, որը կար տնտեսությունում, փոփոխության չի ենթարկվել։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է շարժվել բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի հաշվին՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների ու ռելոկանտների շնորհիվ։ Վիճակագրական տվյալները չեն փոփոխվել, տնտեսությանը քաշող ուժը շարունակում է լինել առևտրի և ծառայությունների ճյուղը, ընդ որում՝ ծառայությունների մեջ շոգեքարշի դեր են կատարում ռեստորանա-հյուրանոցային և սրճարանային ուղղությունները։ Մեծ հաշվով, 2023-ի առաջին 5 ամսին Հայաստան ժամանած 1 մլն զբոսաշրջիկները, ինչպես նաև բանկերը, ՏՏ ոլորտն ու ապահովագրական ընկերություններն են ապահովում այդ, այսպես ասած, տնտեսական աճը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ն. Սարգսյանը։

Նրա խոսքով, տնտեսական աճի ապահովման գործոն է նաև առևտուրը։ «Օրինակ՝ անցած տարվա համեմատ ՀՀ ներմուծված և Ռուսաստան արտահանված ավտոմեքենաների առևտուրը 55 տոկոս աճ է գրանցել։ Այս դեպքում չի կարելի խոսել լավ տնտեսական աճի մասին, որովհետև առաջին հերթին այդ աճը ներառական չէ։ Այսինքն, այն ոչ թե բոլորին, այլ ընդամենը մի քանի օղակի գործունեության արդյունք է։ Մինչդեռ տեղական արտադրության զարգացման համար հիմքեր չեն ստեղծվում, արդյունաբերությունը չի զարգանում։ 2023-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է ընդամենը 3 տոկոսով։ Ընդ որում, այդ 3 տոկոսը զբոսաշրջիկների նման հոսքի դեպքում առևտրի ու ռեստորանային ոլորտի սպասարկման համար բավարար ցուցանիշ չէ։ Բացի այդ, մանրածախ առևտուրը շարունակում է շատ ցածր տեմպերով աճել, ինչը նշանակում է, որ տեղական սպառումը կրճատվում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հստակեցնելով, որ Հայաստանի քաղաքացիները կրկին ավելի քիչ են սպառում։

«Այս պայմաններում մենք ոչ միայն չենք կարող խոսել պատմական ռեկորդների մասին, այլ ամոթ է անգամ օգտագործել «տնտեսական լավ իրավիճակ» ձևակերպումը։ Ավելին՝ ամոթ է, որ կառավարությունն այս ամենը վերագրում է իրեն, քանի որ ընդհանրապես առնչություն չունեն այդ ցուցանիշների հետ։ Դրանք որևէ տնտեսական քաղաքականության արդյունք չեն կարող լինել»,-հավելեց նա։

Նաիրի Սարգսյանն, անդրադառնալով սպառողական գների ցուցանիշներին, նշեց, որ, ընդհանուր առմամբ, գնանկում չենք ունեցել։ Այն, որ 2023-ի հունիսին 2023-ի մայիսի համեմատ գնանկում է արձանագրվել, ըստ նրա, չի արտացոլում գնաճին առնչվող իրականությունը։ «Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ մեկ ամսվա մեջ գները կարող են արագ տատանում ունենալ։ Օրինակ՝ տվյալ պահին Լարսի անցակետի հետ կապված խնդիր լինի, ապրանքի սղության պատճառով գներն արագ բարձրանան, հետո՝ հաջորդ ամիս, ճանապարհը կարգավորվի, գները նորից նվազեն։ Հաջորդիվ, եթե այդ խնդիրը չլինի, տվյալ ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնանկում կունենա։ Մինչդեռ տարեկան, եռամսյակային կամ կիսամյակային աճողական կտրվածքով մենք գնանկում չենք ունեցել։ Պաշտոնական տվյալներով գնաճը 6,5 տոկոս է, հետևաբար, գնանկման մասին խոսք լինել չի կարող։ Ու եթե դիտարկում ենք վերջին 5 տարին, ապա գումարային գնաճը կազմել է 30 տոկոս, իսկ աշխատավարձերի բարձրացումները, բացառությամբ ՏՏ և բանկային մի քանի ոլորտների, միջին կտրվածքով չեն գերազանցում 20 տոկոսը։ Այսինքն, ակնհայտ է, որ վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիներն առնվազն 10 տոկոսով աղքատացել են»,-ընդգծեց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ այս եզրահանգումը հենց պաշտոնական տվյալների հիման վրա է։

«Եվ եթե սա «ռեկորդ է», ապա կարող ենք ասել, որ այնքան խելք չունեն, որ պաշտոնական վիճակագրությունը համապատասխանեցնեն իրենց իսկ հայտարարած ռեկորդին։Բնականաբար, պաշտոնական վիճակագրությունը հեռու է իրականությունն արտացոլելուց, բայց իրականում այնքան վատ է իրավիճակը, որ չեն կարողանում անգամ այնպես նկարել, որ թվերն ու իրենց հայտարարությունները համապատասխանեն իրար։ Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղին, ապա յուրաքանչյուր պատասխանատու պաշտոնյա՝ շատ չէ, գոնե մեկ ամիս թող նվազագույն սպառողական զամբյուղով ապրի»,-ընդգծեց նա։

Նաիրի Սարգսյանը, խոսելով գնանկման բացակայությունից, նշեց, որ շատ մասնագետներ կարծում են, թե գործ ունենք բացառապես արտաքին աշխարհից եկող գնաճի հետ։ «Իմ խորին համոզմամբ, սակայն, առկա գնաճը Հայաստանի Հանրապետության ներքին գործոններով է պայմանավորված, ընդ որում՝ այն շատ սխալ քաղաքականության արդյունքում առաջացող գնաճ է։ Երբ արտաքին աշխարհում սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, այնուհետև հաջորդեցին պատերազմները, գեոպոլիտիկ փոփոխությունները, այդ գործոններն, այո, համաշխարհային շուկայում գների վրա ազդեցություն ունեցան։ Բայց հետո համաշխարհային գներն սկսեցին կարգավորվել, բայց Հայաստանում այդ կարգավորումը մենք այդպես էլ չտեսանք։

Ընդ որում, անգամ համաշխարհային փոփոխությունների դեպքում գնաճը Հայաստանի վրա այսքան մեծ ազդեցություն չպետք է ունենար այն պարզ պատճառով, որ մենք ավելի շատ ներկրող երկիր ենք. միջազգային ապրանքային առաջարկի գնաճին զուգահեռ մեզ մոտ նվազում էր արտարժույթի փոխարժեքը։ Ընդ որում, արտարժույթի փոխարժեքն ավելի առաջանցիկ էր նվազում, հետևաբար, մենք պետք է ոչ թե գնաճ, այլ գնանկում ունենայինք։ Մինչդեռ Կենտրոնական բանկը սխալ քաղաքականություն վարեց, իսկ կառավարությունն ընդհանրապես քաղաքականություն չվարեց, զուգահեռ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ Հայաստանում փողը թանկացրեցին, ինչը նման իրավիճակի հանգեցրեց»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հուլիսի 1-ից բարձրացված թոշակների ու նպաստների չափերին, խոսելով այն մասին, թե ինչու դրանք համարժեք չեն այն իրավիճակին, որը կա, նա նկատեց. «Պատճառն այն է, որ չունենք ունակ կառավարություն։ Այս կառավարության նպատակը ոչ թե Հայաստանի զարգացումը, այլ իր իշխանության վերարտադրումն է։ Եթե ուշադիր լինենք, ապա կենսաթոշակային կամ սոցիալական անապահովության այդ վճարները միշտ որևէ ընտրական գործընթացի նախաշեմին են բարձրացնում։ Այսինքն, իրենք միայն PR քայլ են անում, ավելին՝ «լացում են»՝ ասելով, թե՝ «հազիվ ենք այսքանը կարողացել կտրել, բերել, ձեր թոշակները բարձրացրել»։ Նորից պետք է անդրադառնամ վերջին 5 տարվա գնաճին ու կենսաթոշակի, սոցապվճարների աճին։ Գումարային գնաճը 30 տոկոս է կազմել, բայց կենսաթոշակների, սոցնպաստների բարձրացումները մոտավորապես 15, 16 տոկոս են եղել։ Այսինքն, փիառվելով, այդքան բարձրացումներով, այնուամենայնիվ, 15 տոկոսով աղքատացրել են այդ խավին»։

Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե կառավարությունում ազնիվ ու գիտակ լինեին, ու միակ նպատակը Հայաստանի հզորացումն ու զարգացումը լիներ, կենսաթոշակները չէին բարձրացնի։ «Գումարը սովորաբար ներդնում են այն ուղղություններում, որոնք շահութաբեր են։ Կենսաթոշակի վրա ծախսվող գումարները կարող էին ներդնել գյուղատնտեսության, արդյունաբերության ճյուղերում։ Խոսքը գյուղատնտեսությունում ու արդյունաբերության մեջ այնպիսի հաշվարկված ներդրումների մասին է, որոնց արդյունքում երկու տարի հետո հավաքագրվող հարկն ամբողջությամբ կբավարարեր կենսաթոշակների էական բարձրացմանը։ Սա կլիներ նպատակադրված, գիտակ և երկիրը սիրող կառավարության քայլ։ Այս կառավարության գործելաոճը ոչ թե պետք է անգրագիտություն, այլ հանցագործություն որակել։ Իրենք անընդհատ երկրին վնասող քաղաքականություն են վարում, իրար հետևից երկրին վնասող քայլեր են անում. սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն պետության դեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА