Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրար հետևից երկրին վնասող քայլեր են անում. սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն պետության դեմ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական իրավիճակը բնութագրելիս կառավարությունում չեն դադարում խոսել «պատմական» ու «աննախադեպ» ռեկորդների մասին։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը տնտեսությունում որևէ փոփոխություն չի նկատել։

«Իրենց մոտ անգամ PR-ն է անհաջող, քանի որ այն իրավիճակը, որը կար տնտեսությունում, փոփոխության չի ենթարկվել։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է շարժվել բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի հաշվին՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների ու ռելոկանտների շնորհիվ։ Վիճակագրական տվյալները չեն փոփոխվել, տնտեսությանը քաշող ուժը շարունակում է լինել առևտրի և ծառայությունների ճյուղը, ընդ որում՝ ծառայությունների մեջ շոգեքարշի դեր են կատարում ռեստորանա-հյուրանոցային և սրճարանային ուղղությունները։ Մեծ հաշվով, 2023-ի առաջին 5 ամսին Հայաստան ժամանած 1 մլն զբոսաշրջիկները, ինչպես նաև բանկերը, ՏՏ ոլորտն ու ապահովագրական ընկերություններն են ապահովում այդ, այսպես ասած, տնտեսական աճը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ն. Սարգսյանը։

Նրա խոսքով, տնտեսական աճի ապահովման գործոն է նաև առևտուրը։ «Օրինակ՝ անցած տարվա համեմատ ՀՀ ներմուծված և Ռուսաստան արտահանված ավտոմեքենաների առևտուրը 55 տոկոս աճ է գրանցել։ Այս դեպքում չի կարելի խոսել լավ տնտեսական աճի մասին, որովհետև առաջին հերթին այդ աճը ներառական չէ։ Այսինքն, այն ոչ թե բոլորին, այլ ընդամենը մի քանի օղակի գործունեության արդյունք է։ Մինչդեռ տեղական արտադրության զարգացման համար հիմքեր չեն ստեղծվում, արդյունաբերությունը չի զարգանում։ 2023-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է ընդամենը 3 տոկոսով։ Ընդ որում, այդ 3 տոկոսը զբոսաշրջիկների նման հոսքի դեպքում առևտրի ու ռեստորանային ոլորտի սպասարկման համար բավարար ցուցանիշ չէ։ Բացի այդ, մանրածախ առևտուրը շարունակում է շատ ցածր տեմպերով աճել, ինչը նշանակում է, որ տեղական սպառումը կրճատվում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հստակեցնելով, որ Հայաստանի քաղաքացիները կրկին ավելի քիչ են սպառում։

«Այս պայմաններում մենք ոչ միայն չենք կարող խոսել պատմական ռեկորդների մասին, այլ ամոթ է անգամ օգտագործել «տնտեսական լավ իրավիճակ» ձևակերպումը։ Ավելին՝ ամոթ է, որ կառավարությունն այս ամենը վերագրում է իրեն, քանի որ ընդհանրապես առնչություն չունեն այդ ցուցանիշների հետ։ Դրանք որևէ տնտեսական քաղաքականության արդյունք չեն կարող լինել»,-հավելեց նա։

Նաիրի Սարգսյանն, անդրադառնալով սպառողական գների ցուցանիշներին, նշեց, որ, ընդհանուր առմամբ, գնանկում չենք ունեցել։ Այն, որ 2023-ի հունիսին 2023-ի մայիսի համեմատ գնանկում է արձանագրվել, ըստ նրա, չի արտացոլում գնաճին առնչվող իրականությունը։ «Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ մեկ ամսվա մեջ գները կարող են արագ տատանում ունենալ։ Օրինակ՝ տվյալ պահին Լարսի անցակետի հետ կապված խնդիր լինի, ապրանքի սղության պատճառով գներն արագ բարձրանան, հետո՝ հաջորդ ամիս, ճանապարհը կարգավորվի, գները նորից նվազեն։ Հաջորդիվ, եթե այդ խնդիրը չլինի, տվյալ ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնանկում կունենա։ Մինչդեռ տարեկան, եռամսյակային կամ կիսամյակային աճողական կտրվածքով մենք գնանկում չենք ունեցել։ Պաշտոնական տվյալներով գնաճը 6,5 տոկոս է, հետևաբար, գնանկման մասին խոսք լինել չի կարող։ Ու եթե դիտարկում ենք վերջին 5 տարին, ապա գումարային գնաճը կազմել է 30 տոկոս, իսկ աշխատավարձերի բարձրացումները, բացառությամբ ՏՏ և բանկային մի քանի ոլորտների, միջին կտրվածքով չեն գերազանցում 20 տոկոսը։ Այսինքն, ակնհայտ է, որ վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիներն առնվազն 10 տոկոսով աղքատացել են»,-ընդգծեց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ այս եզրահանգումը հենց պաշտոնական տվյալների հիման վրա է։

«Եվ եթե սա «ռեկորդ է», ապա կարող ենք ասել, որ այնքան խելք չունեն, որ պաշտոնական վիճակագրությունը համապատասխանեցնեն իրենց իսկ հայտարարած ռեկորդին։Բնականաբար, պաշտոնական վիճակագրությունը հեռու է իրականությունն արտացոլելուց, բայց իրականում այնքան վատ է իրավիճակը, որ չեն կարողանում անգամ այնպես նկարել, որ թվերն ու իրենց հայտարարությունները համապատասխանեն իրար։ Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղին, ապա յուրաքանչյուր պատասխանատու պաշտոնյա՝ շատ չէ, գոնե մեկ ամիս թող նվազագույն սպառողական զամբյուղով ապրի»,-ընդգծեց նա։

Նաիրի Սարգսյանը, խոսելով գնանկման բացակայությունից, նշեց, որ շատ մասնագետներ կարծում են, թե գործ ունենք բացառապես արտաքին աշխարհից եկող գնաճի հետ։ «Իմ խորին համոզմամբ, սակայն, առկա գնաճը Հայաստանի Հանրապետության ներքին գործոններով է պայմանավորված, ընդ որում՝ այն շատ սխալ քաղաքականության արդյունքում առաջացող գնաճ է։ Երբ արտաքին աշխարհում սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, այնուհետև հաջորդեցին պատերազմները, գեոպոլիտիկ փոփոխությունները, այդ գործոններն, այո, համաշխարհային շուկայում գների վրա ազդեցություն ունեցան։ Բայց հետո համաշխարհային գներն սկսեցին կարգավորվել, բայց Հայաստանում այդ կարգավորումը մենք այդպես էլ չտեսանք։

Ընդ որում, անգամ համաշխարհային փոփոխությունների դեպքում գնաճը Հայաստանի վրա այսքան մեծ ազդեցություն չպետք է ունենար այն պարզ պատճառով, որ մենք ավելի շատ ներկրող երկիր ենք. միջազգային ապրանքային առաջարկի գնաճին զուգահեռ մեզ մոտ նվազում էր արտարժույթի փոխարժեքը։ Ընդ որում, արտարժույթի փոխարժեքն ավելի առաջանցիկ էր նվազում, հետևաբար, մենք պետք է ոչ թե գնաճ, այլ գնանկում ունենայինք։ Մինչդեռ Կենտրոնական բանկը սխալ քաղաքականություն վարեց, իսկ կառավարությունն ընդհանրապես քաղաքականություն չվարեց, զուգահեռ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ Հայաստանում փողը թանկացրեցին, ինչը նման իրավիճակի հանգեցրեց»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հուլիսի 1-ից բարձրացված թոշակների ու նպաստների չափերին, խոսելով այն մասին, թե ինչու դրանք համարժեք չեն այն իրավիճակին, որը կա, նա նկատեց. «Պատճառն այն է, որ չունենք ունակ կառավարություն։ Այս կառավարության նպատակը ոչ թե Հայաստանի զարգացումը, այլ իր իշխանության վերարտադրումն է։ Եթե ուշադիր լինենք, ապա կենսաթոշակային կամ սոցիալական անապահովության այդ վճարները միշտ որևէ ընտրական գործընթացի նախաշեմին են բարձրացնում։ Այսինքն, իրենք միայն PR քայլ են անում, ավելին՝ «լացում են»՝ ասելով, թե՝ «հազիվ ենք այսքանը կարողացել կտրել, բերել, ձեր թոշակները բարձրացրել»։ Նորից պետք է անդրադառնամ վերջին 5 տարվա գնաճին ու կենսաթոշակի, սոցապվճարների աճին։ Գումարային գնաճը 30 տոկոս է կազմել, բայց կենսաթոշակների, սոցնպաստների բարձրացումները մոտավորապես 15, 16 տոկոս են եղել։ Այսինքն, փիառվելով, այդքան բարձրացումներով, այնուամենայնիվ, 15 տոկոսով աղքատացրել են այդ խավին»։

Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե կառավարությունում ազնիվ ու գիտակ լինեին, ու միակ նպատակը Հայաստանի հզորացումն ու զարգացումը լիներ, կենսաթոշակները չէին բարձրացնի։ «Գումարը սովորաբար ներդնում են այն ուղղություններում, որոնք շահութաբեր են։ Կենսաթոշակի վրա ծախսվող գումարները կարող էին ներդնել գյուղատնտեսության, արդյունաբերության ճյուղերում։ Խոսքը գյուղատնտեսությունում ու արդյունաբերության մեջ այնպիսի հաշվարկված ներդրումների մասին է, որոնց արդյունքում երկու տարի հետո հավաքագրվող հարկն ամբողջությամբ կբավարարեր կենսաթոշակների էական բարձրացմանը։ Սա կլիներ նպատակադրված, գիտակ և երկիրը սիրող կառավարության քայլ։ Այս կառավարության գործելաոճը ոչ թե պետք է անգրագիտություն, այլ հանցագործություն որակել։ Իրենք անընդհատ երկրին վնասող քաղաքականություն են վարում, իրար հետևից երկրին վնասող քայլեր են անում. սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն պետության դեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո