«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Թբիլիսիում մասնակցել են քաղաքային պլանավորման և ուրբան զարգացման թեմայով աշխատաժողովին
ПОЛИТИКА«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մերի Պողոսյանը, Հրաչյա Գրիգորյանը և Արամ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել են քաղաքային պլանավորման և ուրբան զարգացման թեմայով աշխատաժողովին։
Տրանսպորտային ցանցի կառավարում և զարգացում, կանաչապատում, բնապահպանական խնդիրների լուծում, քաղաքաշինություն, աղբահանության, աղբավայրերի կառավարմում և այլն․ այս ոլորտներում վրացական փորձի ուսումնասիրությունը, տարիների ընթացքում վերհանված խնդիրները, ձախողված և հաջողված փոփոխություններն են եղել աշխատաժողովի թեմաները։
Կուսակցությունը կարևորում է թիմի ներգրավումը քաղաքային զարգացման թեմաներով աշխատաժողովներին, լավագույն և օրինակելի փորձի ուսումնասիրության միջոցով կարողությունների զարգացումը, որը կծառայի մեր համայնքներին ու պետությանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



