«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Թբիլիսիում մասնակցել են քաղաքային պլանավորման և ուրբան զարգացման թեմայով աշխատաժողովին
POLITICS«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մերի Պողոսյանը, Հրաչյա Գրիգորյանը և Արամ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել են քաղաքային պլանավորման և ուրբան զարգացման թեմայով աշխատաժողովին։
Տրանսպորտային ցանցի կառավարում և զարգացում, կանաչապատում, բնապահպանական խնդիրների լուծում, քաղաքաշինություն, աղբահանության, աղբավայրերի կառավարմում և այլն․ այս ոլորտներում վրացական փորձի ուսումնասիրությունը, տարիների ընթացքում վերհանված խնդիրները, ձախողված և հաջողված փոփոխություններն են եղել աշխատաժողովի թեմաները։
Կուսակցությունը կարևորում է թիմի ներգրավումը քաղաքային զարգացման թեմաներով աշխատաժողովներին, լավագույն և օրինակելի փորձի ուսումնասիրության միջոցով կարողությունների զարգացումը, որը կծառայի մեր համայնքներին ու պետությանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



