Վենգեր. «Ոսկե գնդակի» մեծ երկրպագու չեմ, բայց մրցանակը կստանա Մեսին
СПОРТԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ 2015 թվականի արդյունքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ես այդ մրցանակի մեծ երկրպագու չեմ: Բայց այն կստանա Մեսին: Դա հասարակ է: Անցած տարի «Բարսելոնան» նվաճել է ամեն ինչ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին Ցյուրիխում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



