Վենգեր. «Ոսկե գնդակի» մեծ երկրպագու չեմ, բայց մրցանակը կստանա Մեսին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ 2015 թվականի արդյունքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ես այդ մրցանակի մեծ երկրպագու չեմ: Բայց այն կստանա Մեսին: Դա հասարակ է: Անցած տարի «Բարսելոնան» նվաճել է ամեն ինչ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին Ցյուրիխում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



