Սառնամանիքից ճաքել Է Կանադայի երկու մասերը միացնող մայրուղու նոր կամուրջը
МЕЖДУНАРОДНОЕԱնդրկանադական մայրուղու նոր կամուրջը, մայրուղի, որը Արեւելյան եւ Արեւմտյան Կանադան միացնող միակ ճանապարհն Է, փակվել Է այն բանից հետո, երբ այնտեղ ճաքեր են գոյացել սաստիկ ցրտերի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBC հեռուստաալիքը:
Օնտարիոյի նահանգի հյուսիսում Նիփիգոն գետի վրա կառուցված կամուրջը, ինչպես հայտարարել են նահանգում, հունվարի 10-ին անորոշ ժամանակով փակվել Է: Պաշտոնական պատճառ Է հայտարարվել «տեխնիկական անսարքությունը»:
Նիփիգոն գետի վրա կայմաճոպանավոր կամուրջը, որն առաջինն Է Օնտարիոյում, երթեւեկության համար բացվել Է 2015 թվականի նոյեմբերին: Կամրջի հետ կապված բոլոր աշխատանքները ենթադրվում Է ավարտել 2017 թվականին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



