Սառնամանիքից ճաքել Է Կանադայի երկու մասերը միացնող մայրուղու նոր կամուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնդրկանադական մայրուղու նոր կամուրջը, մայրուղի, որը Արեւելյան եւ Արեւմտյան Կանադան միացնող միակ ճանապարհն Է, փակվել Է այն բանից հետո, երբ այնտեղ ճաքեր են գոյացել սաստիկ ցրտերի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBC հեռուստաալիքը:
Օնտարիոյի նահանգի հյուսիսում Նիփիգոն գետի վրա կառուցված կամուրջը, ինչպես հայտարարել են նահանգում, հունվարի 10-ին անորոշ ժամանակով փակվել Է: Պաշտոնական պատճառ Է հայտարարվել «տեխնիկական անսարքությունը»:
Նիփիգոն գետի վրա կայմաճոպանավոր կամուրջը, որն առաջինն Է Օնտարիոյում, երթեւեկության համար բացվել Է 2015 թվականի նոյեմբերին: Կամրջի հետ կապված բոլոր աշխատանքները ենթադրվում Է ավարտել 2017 թվականին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



