«Մեր տարածաշրջանային դաշնակիցներին փորձում ենք վանել մեզանից». «Փաստ»
ИНТЕРВЬЮ 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանը կրկին մեծացնում է սահմանային լարվածությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ։ ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում ամենօրյա բնույթ են կրում։ Իրանագետ Հարություն Առաքել յանը Ադրբեջանի՝ լարվածության մեծացմանն ուղղված մարտավարությունը կապում է բանակցային գործընթացի հետ, որն այս փուլում Բաքվի դիրքորոշման պատճառով չունի այն ինտենսիվությունը, որը կար մոտ մեկ ամիս առաջ։
«Այն, ինչ տեսնում ենք, բանակցային այլ տեսակի արվեստ է, որը կիրառում են մեր դեմ։ Այսինքն, ճնշումը մեծացնում են, որ բանակցություններում ավելի շատ դիվիդենտներ կորզեն։ Ադրբեջանը Թուրքիայի գլխավորությամբ հենց նշվածն է կիրառում մեր դեմ, իսկ մեզ մոտ դիվանագիտական հակաքայլեր անելու փոխարեն ավելի շատ կառչում են միջազգային հանրության ողորմությունից, սպասում, որ պետք է գան ու պաշտպանեն մեզ։ Դեռ պատերազմից հետո ենք ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով՝ ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ կբերես։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Արցախյան հարցը դառնում է Ադրբեջանի ներքին հարց, ու այդ դեպքում բոլոր գերտերությունները պետք է միջամտեն , այսպես կոչված, Ադրբեջանի ներքին գործերին։ Ինչպես իրենք են ասում՝ «Արցախի բնակչությանը» պաշտպանելու համար փորձելու են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը՝ շեշտելով, որ Ադրբեջանը թույլ չի տալու Արցախի ինքնորոշման հարցի կարգավորման պատրվակով խառնվել իր ներքին գործերին։
«Թեև Հայաստանի ներկա իշխանությունների համար Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն իրենց պատկերացումներով դիվանագիտական լավ հնարք է, բայց Ադրբեջանն ամեն ինչ խախտելու է, թույլ չի տալու, որ, այսպես ասած, իր գլխին սարքեն։ Իսկ նման շարունակության դեպքում ավարտը Արցախի հայաթափումն է լինելու, Ադրբեջանն այդպես է փորձելու լուծել հարցը՝ «չկա ինքնորոշվող, չկա բնակիչ՝ չկա Արցախյան խնդիր»։ Այդ դեպքում գերտերությունները չեն կարողանալու որևէ մուտք ունենալ Ադրբեջանի ներքին գործերին. ինչպես ժամանակին եղել է Նախիջևանի հարցում, չի բացառվում, որ նույնը լինի նաև Արցախի հարցում։ Ցավոք, դիվանագիտական սխալ քայլերի պատճառով մենք այս ուղղությամբ ենք գնում։ Որքան էլ փորձագետներն ահազանգում են, որ այս դիրքորոշումը մեզ խաղաղություն, Արցախի հարցի կարգավորում չի բերելու, ՀՀ և Արցախի ներկա իշխանությունները շարունակում են վերոնշյալ ընթացքը»,- ասաց Հ. Առաքելյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ Արևմուտքը ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամությունը կարևոր քայլ է համարում, նա նշեց, որ Արևմուտքի ոգևորությունը պարզ է։ «Արևմուտքն այս հարցում ոգևորված է, որովհետև այդպիսով կարող է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գոտի մուտք գործելու հնարավորություն ունենալ։ Եթե պատմությունից դասեր քաղած լինեինք, կտեսնեինք, որ որևէ գերտերության համար՝ լինի Ռուսաստան, հավաքական Արևմուտք, ԱՄՆ, թե Բրիտանիա, էականը հայկական շահերը չեն։ Հայկական շահերն իրենց տարածաշրջանային մրցավազքում ընդամենը գործիք են։ Պատմության ընթացքից դասեր չքաղելով՝ մենք այսօր էլ նույն ուղղությամբ ենք գնում. երբ տարածաշրջանում կան Իրանի և Ռուսաստանի գերշաղկապված շահերը, մեջտեղում նստած՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ՆԱՏՕ, Արևմուտք խաղալ ու նրանց մուտքն ապահովել տարածաշրջան, ինչի արդյունքում մեզ դրական ոչինչ չի սպասվում, հատկապես հարևանների հետ հարաբերությունների տեսանկյունից։ Ինչո՞ւ, որովհետև երբ այս բոլոր խաղերը հասնեն իրենց հանգուցալուծմանը, գալու և պատժելու են մեզ. Արևմուտք-Արևելք մրցավազքի մեջ տարածաշրջանում Արևմուտքի «տրոյական ձին» ենք լինելու»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, դիվանագիտությունը միայն ցանկությունների իրականացումը չէ, այն նաև աշխարհաքաղաքական բալանսների ազդեցությունն ու արդյունքն է։ «Եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական այլ իրականություն կա, իսկ ՀՀ իշխանությունները ցանկանում, երազում են, որ Հայաստանն Արևմուտքի մաս լինի, դա չի նշանակում, որ նշվածին ուղղված քաղաքականությունը ճիշտ ռազմավարություն է մեր երկրի համար։ Եթե տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական բալանսավորում կա, ուզենք թե ոչ, պետք է փորձենք հենց այդ ուղղությամբ խաղալ, որ կարողանանք ապահովել մեր շահերը։Այս պահին տարածաշրջանում Իրանը և Ռուսաստանը մեծ շահեր ունեն, որոնք շաղկապված են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ կա Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան։
Այս տեսանկյունից նույն Ադրբեջանը և Թուրքիան ծառայություններ են մատուցում Իրանին ու Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու համատեքստում։ Բայց մենք այս ճանապարհին փորձում ենք լինել «դեմոկրատ», «օրինապահ», չխառնվել այդ ամենին՝ հայտարարելով, թե Արևմուտքի արժեքները կրող երկիր ու պետություն ենք։ Նման դեպքերում վերջում դուրս ես մնում տարածաշրջանային խաղերից, ինչ-որ հարցերում քո մրցակիցները քո դաշնակիցների հետ հասնում են համաձայնության։ Մեր թշնամիներն ու դաշնակիցներն այդպիսով դաշնակիցներ չեն դառնում, պարզապես համագործակցելու են, քանի որ գիտեն՝ ինչ է նշանակում միջպետական ու տարածաշրջանային համագործակցություն՝ նաև դիվանագիտական ոլորտում։ Իսկ որտեղ իրենց շահերը չեն համընկնի, արդեն իրար մրցակից են լինելու։ Բայց ՀՀ իշխանությունները այլ ուղղությամբ են շարժվում. մեդիա դաշտում, սոցցանցերում փորձում են ինչոր անհասկանալի թշնամություն սերմանել մեր բնական դաշնակիցների հանդեպ՝ ներկայացնելով այնպես, թե այն ամենը, ինչ հիմա մեր դեմ է կատարվում, նրանց պատճառով ու նրանց գլխավորությամբ է։ Շատ բնական է, որ նման իրողության պայմաններում ժողովուրդը սխալ, իռացիոնալ որոշումներ է կայացնելու և կողմ է լինելու իշխանությունների կատարած սխալ քայլերին»,-հավելեց նա։
Հարություն Առաքել յանի խոսքով, այնպես չէ, որ տարածաշրջանային խաղերը միշտ գծված են։ «Այդ խաղերն ունեն նաև զիգզագներ, չկանխատեսված փուլեր։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը հաշվի առնելով՝ կարող ենք հետևյալը եզրակացնել. հանձնվելով, հայտարարելով, որ պարտված կողմ ենք, ասելով, որ համաձայն ենք՝ թող բոլորը գան, մեր տարածքով անցնեն, և պատրաստ ենք անգամ նորմալ բանակ չունենալ, այդպիսով մեր երկրի համար խաղաղություն չի լինելու։ Այս քաղաքականությունը մեր երկրին խաղաղություն չի բերելու։ Երբ հաղթող կողմը տեսնում է, որ դիմացի պարտված կողմը փորձում է ամենաթույլ դիրքերից խոսել, համաձայնել ամեն ինչին՝ միայն թե գոյատևի, երկարաձգի իր իշխանությունը, չի բավարարվելու ներկա փուլով։
Թշնամին անվերջ փորձելու է իր պահանջների նշաձողն ավելի բարձրացնել և ավելի շատ բան քաղել։ Հենց նշվածի համատեքստում է կարևոր, որ պարտված կողմը դաշնակիցներ ունենա և փորձի նրանց օգնությամբ գոնե ավելի քիչ վնասով դուրս գալ փուլերից։ Մինչդեռ մեր տարածաշրջանային դաշնակիցներին փորձում ենք վանել մեզանից։ Շատ բնական է, որ այս պարագայում նրանք կսկսեն համագործակցել մեր հարևան երկու թշնամի պետությունների հետ, ու վերջում մենք չենք կարող իրենց փնովել ու ասել, թե իրենք մեզ մենակ թողեցին, չաշխատեցին։ Կա աշխարհաքաղաքական իրականություն, որը չտեսնելն ու սեփական երազանքներով և ցանկություններով երկիրը ղեկավարելը լավ արդյունքների չի հանգեցնի»,-ասաց Առաքելյանը։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված հարց չէ, այլ այդ խնդիրը կապված է Իրանի հետ, մեր զրուցակիցը շեշտեց. «Էրդողանը հայտարարում է, որ հարցը կապված չէ Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այլևս գործոն չէ, Հայաստանն այդ ուժը չունի, որ ոչ ասի այս ամենին, բայց այստեղ կա մեծ ուժ, որը հստակ ոչ է ասում, ու այդ պետությունն Իրանն է։ Երբ մենք Իրանի հետ առնվազն անվտանգային ոլորտում սերտ շահեր ունենք, տրամաբանությունը պետք է դրդի Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալ, որտեղ կկարողանանք նաև Իրանի ուժով և ազդեցությամբ մեր դեմ կատարվելիք ոտնձգությունները սանձել։ Մինչդեռ մենք նման քաղաքականություն չենք տեսնում։ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերից նախկին դեսպան ոմն մեկին թույլ են տալիս հայտարարել՝ «Իրանը մեզ պետք չէ, Իրանը որ կարողանար, ինքն իրեն կպահեր»։
Այս ամենից հետո մենք չենք կարող սպասել, որ Իրանը կգա ու կպաշտպանի մեզ։ Ի դեպ, վերջին ամիսներին Իրանից արդեն չենք լսում հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է։ Սա ՀՀ իշխանությունների քայլերի արդյունքն է։ Իրանում այլևս հույս չունեն, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան մեսիջը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրականությունը ու կհամագործակցեն։ Երբ տեսնում են՝ իռացիոնալ են մոտենում տարածաշրջանային հարցերին, իրենք փորձում են իրենց հարցերն այլ կերպ լուծել»։
Իրանագետի խոսքով, երբ դաշնակից չունես ու տարածաշրջանում միայնակ ես, բոլոր կողմերը գալու են ու իրենց «փայ» շահը տանեն տարածաշրջանից. «Իսկ մենք այդ ամենից անմասն ենք մնալու։ Երբ անվերջ շեշտվում է 29 հազար 800 քառակուսի կմ-ի մասին, նշանակում է, որ մենք տարածաշրջանում պետք է դառնանք այն կղզյակը, որը շահեր չի կարողանալու ունենալ։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը տարածաշրջանից տանելու են իրենց շահերը, իսկ մեզ մոտ ասում են՝ «ամեն ինչ հանձնում ենք, բայց 29 հազար 800 քառակուսի կմ-ն թողեք մեզ, որ մեզ համար էստեղ խախանդ ապրենք»։ Նշվածի վերջը, սակայն, այդքան էլ խախանդ ապրել չի ենթադրում»։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Армянские тяжелоатлеты завоевали малые медали в Дурресе
Армянские тяжелоатлеты завоевали малые медали в Дурресе Суд одобрил отмену дачи показаний Нетаньяху в воскресенье в связи с поминками его тестя
Суд одобрил отмену дачи показаний Нетаньяху в воскресенье в связи с поминками его тестя Вперёд в будущее: Toyota обещает электромобиль с рекордным пробегом и сверхбыстрой зарядкой
Вперёд в будущее: Toyota обещает электромобиль с рекордным пробегом и сверхбыстрой зарядкой Представители Армении удостоились наград на первой Международной премии «Евразия» в Москве
Представители Армении удостоились наград на первой Международной премии «Евразия» в Москве
 Политические камикадзе: чем напугают армянский народ? «Паст»
Политические камикадзе: чем напугают армянский народ? «Паст» Дадут ли показания те, кого принуждают участвовать в «литургических» митингах? «Паст»
Дадут ли показания те, кого принуждают участвовать в «литургических» митингах? «Паст» Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст» «Эпоха мира» Пашиняна без... мира: «Паст»
«Эпоха мира» Пашиняна без... мира: «Паст» Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть «Каждый день мы влюбляемся в Армению»: участники африканской группы Moriox Kids – о теплоте армян, встрече с Саро и своём первом сольном концерте в Ереване
«Каждый день мы влюбляемся в Армению»: участники африканской группы Moriox Kids – о теплоте армян, встрече с Саро и своём первом сольном концерте в Ереване Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena Премьер-министр Венгрии назвал единственного посредника, способного добиться мира в Украине
Премьер-министр Венгрии назвал единственного посредника, способного добиться мира в Украине Израильская армия объявила о возобновлении перемирия в Газе: число погибших достигло 60
Израильская армия объявила о возобновлении перемирия в Газе: число погибших достигло 60 Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны Сенат США принял резолюцию, блокирующую тарифы на товары из Бразилии
Сенат США принял резолюцию, блокирующую тарифы на товары из Бразилии Белый дом уволил всех членов Комиссии, которая должна была рассмотреть проект строительства бального зала
Белый дом уволил всех членов Комиссии, которая должна была рассмотреть проект строительства бального зала Омбудсмен Армении приняла представителей авторитетных международных СМИ
Омбудсмен Армении приняла представителей авторитетных международных СМИ Россия и Япония обсуждают запуск прямых авиарейсов
Россия и Япония обсуждают запуск прямых авиарейсов IDBank — серебряный спонсор 50-го юбилейного международного банковского конференции BACEE
IDBank — серебряный спонсор 50-го юбилейного международного банковского конференции BACEE
 При поддержке IDBank и Idram стартовал проект «Симфонический лес»
При поддержке IDBank и Idram стартовал проект «Симфонический лес» Раффи Ованнисян снова проявляет активность? «Паст»
Раффи Ованнисян снова проявляет активность? «Паст» Ucom способствует развитию безопасной и надежной цифровой среды в Армении
Ucom способствует развитию безопасной и надежной цифровой среды в Армении
 Говорящие цифры: кто «двигает» экономику Армении? «Паст»
Говорящие цифры: кто «двигает» экономику Армении? «Паст» Власть без опоры, митинг в церкви без поддержки: «Паст»
Власть без опоры, митинг в церкви без поддержки: «Паст» Турецкое издание обвинило Азербайджан в желании потакать Израилю
Турецкое издание обвинило Азербайджан в желании потакать Израилю Астхик Аветисян вошла в состав жюри международного жюри Eventiada PR Awards
Астхик Аветисян вошла в состав жюри международного жюри Eventiada PR Awards Всемирно известный адвокат Джеффри Робертсона выступил с заявлением о незаконном преследовании Карапетяна
Всемирно известный адвокат Джеффри Робертсона выступил с заявлением о незаконном преследовании Карапетяна В Токио состоится концерт армянской музыки
В Токио состоится концерт армянской музыки Мост, устремленный в будущее: Российские волонтеры укрепляют русскоязычное пространство в Армении
Мост, устремленный в будущее: Российские волонтеры укрепляют русскоязычное пространство в Армении Платите в кафе и барах через приложение Idram&IDBank и получайте много idcoin-ов
Платите в кафе и барах через приложение Idram&IDBank и получайте много idcoin-ов Юнибанк запустил систему онлайн-бронирования очереди
Юнибанк запустил систему онлайн-бронирования очереди
 В Ванадзоре 225 семей вынужденных переселенцев из Арцаха получили гуманитарную помощь
В Ванадзоре 225 семей вынужденных переселенцев из Арцаха получили гуманитарную помощь Появились подробности по делу об ограблении Лувра
Появились подробности по делу об ограблении Лувра Литва снова закрыла границу с Беларусью из-за воздушных шаров — теперь на «неопределенный срок»
Литва снова закрыла границу с Беларусью из-за воздушных шаров — теперь на «неопределенный срок» ЕС ждет от Китая шагов по урегулированию конфликта на Украине
ЕС ждет от Китая шагов по урегулированию конфликта на Украине В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конференция «Русский язык на перекрёстке эпох традиции и инновации в русистике»
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конференция «Русский язык на перекрёстке эпох традиции и инновации в русистике»
 В Армении расходы на оборону планируется сократить на 15,3%: Проект госбюджета на 2026 год
В Армении расходы на оборону планируется сократить на 15,3%: Проект госбюджета на 2026 год В Южно-Китайском море потерпели крушение истребитель и вертолет ВС США
В Южно-Китайском море потерпели крушение истребитель и вертолет ВС США Самвел Карапетян: Никакие лишения не могут остановить наше движение к победе
Самвел Карапетян: Никакие лишения не могут остановить наше движение к победе «Всеармянский фронт» не отдаст врагу ни родной дом, не армянские святыни и не позволит осквернить их
«Всеармянский фронт» не отдаст врагу ни родной дом, не армянские святыни и не позволит осквернить их Популизм уже семь лет грызет основы нашей государственности
Популизм уже семь лет грызет основы нашей государственности Результаты выборов в Молдове – тревожный сигнал для Армении: «Паст»
Результаты выборов в Молдове – тревожный сигнал для Армении: «Паст» Откровенный намек: пояс, который затянем: «Паст»
Откровенный намек: пояс, который затянем: «Паст» Серьезные проблемы в программах поддержки, предусмотренных для арцахцев: «Паст»
Серьезные проблемы в программах поддержки, предусмотренных для арцахцев: «Паст» Армянская Апостольская Церковь - последний барьер против политического «беспредела»: «Паст»
Армянская Апостольская Церковь - последний барьер против политического «беспредела»: «Паст» 76-летний Ричард Гир едва не довёл до обморока ведущую шоу The View
76-летний Ричард Гир едва не довёл до обморока ведущую шоу The View В Армении при спонсорской поддержке Юнибанка прошёл открытый чемпионат по скалолазанию
В Армении при спонсорской поддержке Юнибанка прошёл открытый чемпионат по скалолазанию Адвокат: В Армении происходит правовой террор
Адвокат: В Армении происходит правовой террор АНО «Евразия» в Апаране: помощь получили сотни карабахцев
АНО «Евразия» в Апаране: помощь получили сотни карабахцев Песков: Ни Путин, ни Трамп не хотят собираться только ради встречи и зря терять время
Песков: Ни Путин, ни Трамп не хотят собираться только ради встречи и зря терять время			 
			
			
				 
			
			
			



