Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր տարածաշրջանային դաշնակիցներին փորձում ենք վանել մեզանից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը կրկին մեծացնում է սահմանային լարվածությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ։ ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում ամենօրյա բնույթ են կրում։ Իրանագետ Հարություն Առաքել յանը Ադրբեջանի՝ լարվածության մեծացմանն ուղղված մարտավարությունը կապում է բանակցային գործընթացի հետ, որն այս փուլում Բաքվի դիրքորոշման պատճառով չունի այն ինտենսիվությունը, որը կար մոտ մեկ ամիս առաջ։

«Այն, ինչ տեսնում ենք, բանակցային այլ տեսակի արվեստ է, որը կիրառում են մեր դեմ։ Այսինքն, ճնշումը մեծացնում են, որ բանակցություններում ավելի շատ դիվիդենտներ կորզեն։ Ադրբեջանը Թուրքիայի գլխավորությամբ հենց նշվածն է կիրառում մեր դեմ, իսկ մեզ մոտ դիվանագիտական հակաքայլեր անելու փոխարեն ավելի շատ կառչում են միջազգային հանրության ողորմությունից, սպասում, որ պետք է գան ու պաշտպանեն մեզ։ Դեռ պատերազմից հետո ենք ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով՝ ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ կբերես։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Արցախյան հարցը դառնում է Ադրբեջանի ներքին հարց, ու այդ դեպքում բոլոր գերտերությունները պետք է միջամտեն , այսպես կոչված, Ադրբեջանի ներքին գործերին։ Ինչպես իրենք են ասում՝ «Արցախի բնակչությանը» պաշտպանելու համար փորձելու են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը՝ շեշտելով, որ Ադրբեջանը թույլ չի տալու Արցախի ինքնորոշման հարցի կարգավորման պատրվակով խառնվել իր ներքին գործերին։

«Թեև Հայաստանի ներկա իշխանությունների համար Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն իրենց պատկերացումներով դիվանագիտական լավ հնարք է, բայց Ադրբեջանն ամեն ինչ խախտելու է, թույլ չի տալու, որ, այսպես ասած, իր գլխին սարքեն։ Իսկ նման շարունակության դեպքում ավարտը Արցախի հայաթափումն է լինելու, Ադրբեջանն այդպես է փորձելու լուծել հարցը՝ «չկա ինքնորոշվող, չկա բնակիչ՝ չկա Արցախյան խնդիր»։ Այդ դեպքում գերտերությունները չեն կարողանալու որևէ մուտք ունենալ Ադրբեջանի ներքին գործերին. ինչպես ժամանակին եղել է Նախիջևանի հարցում, չի բացառվում, որ նույնը լինի նաև Արցախի հարցում։ Ցավոք, դիվանագիտական սխալ քայլերի պատճառով մենք այս ուղղությամբ ենք գնում։ Որքան էլ փորձագետներն ահազանգում են, որ այս դիրքորոշումը մեզ խաղաղություն, Արցախի հարցի կարգավորում չի բերելու, ՀՀ և Արցախի ներկա իշխանությունները շարունակում են վերոնշյալ ընթացքը»,- ասաց Հ. Առաքելյանը։

Անդրադառնալով այն փաստին, որ Արևմուտքը ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամությունը կարևոր քայլ է համարում, նա նշեց, որ Արևմուտքի ոգևորությունը պարզ է։ «Արևմուտքն այս հարցում ոգևորված է, որովհետև այդպիսով կարող է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գոտի մուտք գործելու հնարավորություն ունենալ։ Եթե պատմությունից դասեր քաղած լինեինք, կտեսնեինք, որ որևէ գերտերության համար՝ լինի Ռուսաստան, հավաքական Արևմուտք, ԱՄՆ, թե Բրիտանիա, էականը հայկական շահերը չեն։ Հայկական շահերն իրենց տարածաշրջանային մրցավազքում ընդամենը գործիք են։ Պատմության ընթացքից դասեր չքաղելով՝ մենք այսօր էլ նույն ուղղությամբ ենք գնում. երբ տարածաշրջանում կան Իրանի և Ռուսաստանի գերշաղկապված շահերը, մեջտեղում նստած՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ՆԱՏՕ, Արևմուտք խաղալ ու նրանց մուտքն ապահովել տարածաշրջան, ինչի արդյունքում մեզ դրական ոչինչ չի սպասվում, հատկապես հարևանների հետ հարաբերությունների տեսանկյունից։ Ինչո՞ւ, որովհետև երբ այս բոլոր խաղերը հասնեն իրենց հանգուցալուծմանը, գալու և պատժելու են մեզ. Արևմուտք-Արևելք մրցավազքի մեջ տարածաշրջանում Արևմուտքի «տրոյական ձին» ենք լինելու»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, դիվանագիտությունը միայն ցանկությունների իրականացումը չէ, այն նաև աշխարհաքաղաքական բալանսների ազդեցությունն ու արդյունքն է։ «Եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական այլ իրականություն կա, իսկ ՀՀ իշխանությունները ցանկանում, երազում են, որ Հայաստանն Արևմուտքի մաս լինի, դա չի նշանակում, որ նշվածին ուղղված քաղաքականությունը ճիշտ ռազմավարություն է մեր երկրի համար։ Եթե տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական բալանսավորում կա, ուզենք թե ոչ, պետք է փորձենք հենց այդ ուղղությամբ խաղալ, որ կարողանանք ապահովել մեր շահերը։Այս պահին տարածաշրջանում Իրանը և Ռուսաստանը մեծ շահեր ունեն, որոնք շաղկապված են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ կա Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան։

Այս տեսանկյունից նույն Ադրբեջանը և Թուրքիան ծառայություններ են մատուցում Իրանին ու Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու համատեքստում։ Բայց մենք այս ճանապարհին փորձում ենք լինել «դեմոկրատ», «օրինապահ», չխառնվել այդ ամենին՝ հայտարարելով, թե Արևմուտքի արժեքները կրող երկիր ու պետություն ենք։ Նման դեպքերում վերջում դուրս ես մնում տարածաշրջանային խաղերից, ինչ-որ հարցերում քո մրցակիցները քո դաշնակիցների հետ հասնում են համաձայնության։ Մեր թշնամիներն ու դաշնակիցներն այդպիսով դաշնակիցներ չեն դառնում, պարզապես համագործակցելու են, քանի որ գիտեն՝ ինչ է նշանակում միջպետական ու տարածաշրջանային համագործակցություն՝ նաև դիվանագիտական ոլորտում։ Իսկ որտեղ իրենց շահերը չեն համընկնի, արդեն իրար մրցակից են լինելու։ Բայց ՀՀ իշխանությունները այլ ուղղությամբ են շարժվում. մեդիա դաշտում, սոցցանցերում փորձում են ինչոր անհասկանալի թշնամություն սերմանել մեր բնական դաշնակիցների հանդեպ՝ ներկայացնելով այնպես, թե այն ամենը, ինչ հիմա մեր դեմ է կատարվում, նրանց պատճառով ու նրանց գլխավորությամբ է։ Շատ բնական է, որ նման իրողության պայմաններում ժողովուրդը սխալ, իռացիոնալ որոշումներ է կայացնելու և կողմ է լինելու իշխանությունների կատարած սխալ քայլերին»,-հավելեց նա։

Հարություն Առաքել յանի խոսքով, այնպես չէ, որ տարածաշրջանային խաղերը միշտ գծված են։ «Այդ խաղերն ունեն նաև զիգզագներ, չկանխատեսված փուլեր։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը հաշվի առնելով՝ կարող ենք հետևյալը եզրակացնել. հանձնվելով, հայտարարելով, որ պարտված կողմ ենք, ասելով, որ համաձայն ենք՝ թող բոլորը գան, մեր տարածքով անցնեն, և պատրաստ ենք անգամ նորմալ բանակ չունենալ, այդպիսով մեր երկրի համար խաղաղություն չի լինելու։ Այս քաղաքականությունը մեր երկրին խաղաղություն չի բերելու։ Երբ հաղթող կողմը տեսնում է, որ դիմացի պարտված կողմը փորձում է ամենաթույլ դիրքերից խոսել, համաձայնել ամեն ինչին՝ միայն թե գոյատևի, երկարաձգի իր իշխանությունը, չի բավարարվելու ներկա փուլով։

Թշնամին անվերջ փորձելու է իր պահանջների նշաձողն ավելի բարձրացնել և ավելի շատ բան քաղել։ Հենց նշվածի համատեքստում է կարևոր, որ պարտված կողմը դաշնակիցներ ունենա և փորձի նրանց օգնությամբ գոնե ավելի քիչ վնասով դուրս գալ փուլերից։ Մինչդեռ մեր տարածաշրջանային դաշնակիցներին փորձում ենք վանել մեզանից։ Շատ բնական է, որ այս պարագայում նրանք կսկսեն համագործակցել մեր հարևան երկու թշնամի պետությունների հետ, ու վերջում մենք չենք կարող իրենց փնովել ու ասել, թե իրենք մեզ մենակ թողեցին, չաշխատեցին։ Կա աշխարհաքաղաքական իրականություն, որը չտեսնելն ու սեփական երազանքներով և ցանկություններով երկիրը ղեկավարելը լավ արդյունքների չի հանգեցնի»,-ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված հարց չէ, այլ այդ խնդիրը կապված է Իրանի հետ, մեր զրուցակիցը շեշտեց. «Էրդողանը հայտարարում է, որ հարցը կապված չէ Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այլևս գործոն չէ, Հայաստանն այդ ուժը չունի, որ ոչ ասի այս ամենին, բայց այստեղ կա մեծ ուժ, որը հստակ ոչ է ասում, ու այդ պետությունն Իրանն է։ Երբ մենք Իրանի հետ առնվազն անվտանգային ոլորտում սերտ շահեր ունենք, տրամաբանությունը պետք է դրդի Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալ, որտեղ կկարողանանք նաև Իրանի ուժով և ազդեցությամբ մեր դեմ կատարվելիք ոտնձգությունները սանձել։ Մինչդեռ մենք նման քաղաքականություն չենք տեսնում։ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերից նախկին դեսպան ոմն մեկին թույլ են տալիս հայտարարել՝ «Իրանը մեզ պետք չէ, Իրանը որ կարողանար, ինքն իրեն կպահեր»։

Այս ամենից հետո մենք չենք կարող սպասել, որ Իրանը կգա ու կպաշտպանի մեզ։ Ի դեպ, վերջին ամիսներին Իրանից արդեն չենք լսում հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է։ Սա ՀՀ իշխանությունների քայլերի արդյունքն է։ Իրանում այլևս հույս չունեն, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան մեսիջը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրականությունը ու կհամագործակցեն։ Երբ տեսնում են՝ իռացիոնալ են մոտենում տարածաշրջանային հարցերին, իրենք փորձում են իրենց հարցերն այլ կերպ լուծել»։

Իրանագետի խոսքով, երբ դաշնակից չունես ու տարածաշրջանում միայնակ ես, բոլոր կողմերը գալու են ու իրենց «փայ» շահը տանեն տարածաշրջանից. «Իսկ մենք այդ ամենից անմասն ենք մնալու։ Երբ անվերջ շեշտվում է 29 հազար 800 քառակուսի կմ-ի մասին, նշանակում է, որ մենք տարածաշրջանում պետք է դառնանք այն կղզյակը, որը շահեր չի կարողանալու ունենալ։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը տարածաշրջանից տանելու են իրենց շահերը, իսկ մեզ մոտ ասում են՝ «ամեն ինչ հանձնում ենք, բայց 29 հազար 800 քառակուսի կմ-ն թողեք մեզ, որ մեզ համար էստեղ խախանդ ապրենք»։ Նշվածի վերջը, սակայն, այդքան էլ խախանդ ապրել չի ենթադրում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 5-ից 9-ին Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ ՎարդևանյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցԲանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան