Երևանի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկը մեզ համար մասնակցային կառավարումն է. Մեսրոպ Առաքելյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի’ երևանցիներ,
Երևանի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկը մեզ համար մասնակցային կառավարումն է։ Համայնքը ոչ թե օրենքի տերմին է, այլ՝ մարդկանց միավորում, ովքեր առաջին հերթին պետք է լինեն իրենց բնակավայրի տերը և կառավարողը։
Թեև «Ապրելու երկիր» կուսակցության մասնագիտական թիմերը, ինչպես նաև ոլորտների փորձառու մասնագետները աշխատում են Երևանի զարգացման ծրագրի վրա, սակայն մեզ համար շատ կարևոր է հենց երևանցու մասնակցությունը քաղաքի կառավարմանը։
Որևէ մասնագետ, որևէ պաշտոնյա չի կարող պատկերացրել ձեր թաղի խնդիրը և դրա լուծումը առանց ձեզ։
Առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները կլինեն ձեր թաղերում, որոնց կարող եք փոխանցել ձեր թաղերի խնդիրները, դրանց լուծման շուրջ ձեր առաջարկները։
Միևնույն ժամանակ, նույնը կարող եք անել մեր կուսակցության էջի «Ապրելու Երևան» բաժնում՝
Սիրելի’ երևանցի, վստահեցնում ենք՝ բոլոր առաջարկները քննարկվելու են և դառնան մեր համատեղ ծրագրի կարևորագույն մաս։
1
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
2
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
3
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



