Փոփոխություններ չկան. Վրաստանի ԱԳ նախարարն առաջին հերթին հանդիպել է ԱՄՆ դեսպանին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի եւ ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Յանոշ Հերմանի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները:
Իսկ ԱՄՆ դեսպանի հետ զրույցում դիտարկվել են Ռազմավարական գործընկերության եւ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների մասին Խարտիայի շրջանակում համագործակցության հիմնական ուղղությունները: Կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ դերը երկրի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



