Փոփոխություններ չկան. Վրաստանի ԱԳ նախարարն առաջին հերթին հանդիպել է ԱՄՆ դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի եւ ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Յանոշ Հերմանի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները:
Իսկ ԱՄՆ դեսպանի հետ զրույցում դիտարկվել են Ռազմավարական գործընկերության եւ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների մասին Խարտիայի շրջանակում համագործակցության հիմնական ուղղությունները: Կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ դերը երկրի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



