Ահա, թե ինչու չի կարելի SMS-ը ավարտել կետով
ЛАЙФ Ինչպես պարզել են Նյու Յորքի Բինհեմտոնյան համալսարանի հոգեբանները, շատերը կետում տեսնում են բացասական զգացմունքային երանգավորում և կարող են այն գնահատել որպես անբարյացկամության և ծածկամտության նշան:
Փորձի ընթացքում, որին մասնակցել են 126 մարդ, կետով վերջացող SMS-ները գնահատվել են որպես կեղծ և թաքնված: Դա կարելի է բացատրել կարևոր սոցիալական և ենթատեքստային ազդանշանների բացակայությամբ, որոնց վրա մարդիկ հույս են դնում իրական կյանքում:
Հոգեբանության պրոֆեսոր Սելենա Քլինի խոսքով` դեմ դիմաց շփվելու ժամանակ մարդիկ զգացմունքային տեղեկատվություն են հաղորդում հայացքների, միմիկայի, ձայնի տոնի միջոցով: Էլեկտրոնային նամակագրությունում հնարավոր չէ ազդել այդ մեխանիզմներով: «Այնտեղ խոսակիցները հույսը դնում են այն բանի վրա, ինչ ունեն. սմայլիկներ, մտածված սխալներ, որոնք նմանեցնում են ձայնի հնչյուններին, և կետադրության նշաններ»,- ասված է Computers in Human Behavior-ում տպագրված հոդվածում:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
4
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
5
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян



