Ահա, թե ինչու չի կարելի SMS-ը ավարտել կետով
LIFE Ինչպես պարզել են Նյու Յորքի Բինհեմտոնյան համալսարանի հոգեբանները, շատերը կետում տեսնում են բացասական զգացմունքային երանգավորում և կարող են այն գնահատել որպես անբարյացկամության և ծածկամտության նշան:
Փորձի ընթացքում, որին մասնակցել են 126 մարդ, կետով վերջացող SMS-ները գնահատվել են որպես կեղծ և թաքնված: Դա կարելի է բացատրել կարևոր սոցիալական և ենթատեքստային ազդանշանների բացակայությամբ, որոնց վրա մարդիկ հույս են դնում իրական կյանքում:
Հոգեբանության պրոֆեսոր Սելենա Քլինի խոսքով` դեմ դիմաց շփվելու ժամանակ մարդիկ զգացմունքային տեղեկատվություն են հաղորդում հայացքների, միմիկայի, ձայնի տոնի միջոցով: Էլեկտրոնային նամակագրությունում հնարավոր չէ ազդել այդ մեխանիզմներով: «Այնտեղ խոսակիցները հույսը դնում են այն բանի վրա, ինչ ունեն. սմայլիկներ, մտածված սխալներ, որոնք նմանեցնում են ձայնի հնչյուններին, և կետադրության նշաններ»,- ասված է Computers in Human Behavior-ում տպագրված հոդվածում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



