Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցույթ է հայտարարում
ОБЩЕСТВОՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի սիրելի´ ուսանողներ
«ԶՊՄԿ» ՓԲԸ իր 70-ամյակի և Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մեր մասնաճյուղի ուսանողների համար հայտարարում է մրցույթ՝ հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հետևյալ թեմաներով.
• Հանքարդյունաբերությունն աշխարհում (հեռանկարներ, ինովացիա, ժամանակակից թրենդեր):
• Հանքարդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ, առաջատար երկրներն ու ընկերությունները, միտումներն ու հեռանկարները:
• Բնապահպանական և սոցիալական կառավարման նորարարությունները հանքարդյունաբերության մեջ (ալտերնատիվ էներգիա, թափոնների մշակում, ջրի շրջանաձև օգտագործում, զրո վնաս սկզբունք):
• Կապը հանքարդյունաբերության և կարբոնային արտանետումների կրճատման ռազմավարության իրագործման միջև: Կանաչ տնտեսությունը և հանքարդյունաբերությունը:
Կարող է լինել մի քանի թեմայի համատեղում, կամ կարող եք առաջարկել Ձեր նախընտրած թեման:
Հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը պետք է ներկայացվի power point-ով կամ համանման ձևաչափով:
Աշխատանքը պետք է պարունակի՝
• հետազոտության, ուսումնասիրության արդյունքներ, լինի հետաքրքիր, դինամիկ
• վիզուալ, գրաֆիկական, վիդեո նյութեր
• լինի առավելագույնը 10 րոպե՝ ներկայացման համար:
Աշխատանքների տարբերակները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: Հաղթողը կընտրվի մինչև հուլիսի 4-ը և աշխատանքը կներկայացնի միջոցառմանը՝ հուլիսի 14-ին: Հաղթողը կարժանանա դրամական պարգևի:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանին (հեռ՝. 094 99 35 31):
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



