Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը
СПОРТWBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարացրել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ: Արմենպրեսի հաղորդմամբ, գերմանական Bild պարբերական գրում է, որ նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականը:
Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում: «Ես սիրում եմ բոքսը և սիրում եմ դժվարությունները, որոնց միջոցով անցնում եմ»,-ասել է բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը նախապատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



