Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը
SPORTWBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարացրել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ: Արմենպրեսի հաղորդմամբ, գերմանական Bild պարբերական գրում է, որ նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականը:
Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում: «Ես սիրում եմ բոքսը և սիրում եմ դժվարությունները, որոնց միջոցով անցնում եմ»,-ասել է բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը նախապատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



