Լրատվամիջոցները հաղորդում են Քյոլնի ոստիկանապետի պաշտոնանկության մասին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը ժամանակից շուտ կգնա թոշակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը' հղում կատարելով գերմանական տարբեր լրատվամիջոցների:
Նշվում է, որ այդ մասին 60-ամյա ոստիկանին հայտնել են Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից, այն բանից հետո, երբ քաղաքում Ամանորին փախստականների մասնակցությամբ անկարգություններ էին եղել:
Հունվարի 1-ի գիշերը Քյոլնում կայարանի հրապարակում հավաքվել էին «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով մոտ 1000 տղամարդ: Խմբեր կազմելով՝ նրանք հարձակվել են կանանց վրա, սպառնացել նրանց, թալանել, չափազանց ագրեսիվ ձևով հետապնդել: Ոստիկանությունում արդեն 90 հայտարարություն է ստացվել տուժածներից, հայտնի է բռնաբարության 1 դեպքի մասին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



