Լրատվամիջոցները հաղորդում են Քյոլնի ոստիկանապետի պաշտոնանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը ժամանակից շուտ կգնա թոշակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը' հղում կատարելով գերմանական տարբեր լրատվամիջոցների:
Նշվում է, որ այդ մասին 60-ամյա ոստիկանին հայտնել են Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից, այն բանից հետո, երբ քաղաքում Ամանորին փախստականների մասնակցությամբ անկարգություններ էին եղել:
Հունվարի 1-ի գիշերը Քյոլնում կայարանի հրապարակում հավաքվել էին «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով մոտ 1000 տղամարդ: Խմբեր կազմելով՝ նրանք հարձակվել են կանանց վրա, սպառնացել նրանց, թալանել, չափազանց ագրեսիվ ձևով հետապնդել: Ոստիկանությունում արդեն 90 հայտարարություն է ստացվել տուժածներից, հայտնի է բռնաբարության 1 դեպքի մասին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



