Գերմանական Tornado ինքնաթիռները առաջին հետախուզական թռիչքներն են կատարել Սիրիայի երկնքում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado հետախույզ ինքնաթիռները հունվարի 8-ին առաջին թռիչքներն են կատարել Սիրիայի եւ Իրաքի երկնքում, որտեղ դրանք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական առաքելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բունդեսվերի (ԳՖՀ-ի զինված ուժերի) ներկայացուցիչը:
Թռիչքներին մասնակցել են երկու թեւավոր մեքենաներ, որոնք հաջողությամբ վերադարձել են Թուրքիայի «Ինջեռլիկ» ռազմակայան, որտեղ դրանք տեղակայված են: «Նրանք կատարել են իրենց առաջադրանքը»,-նշել Է ԳՖՀ-ի զինուժերի ներկայացուցիչը, որն այլ մանրամասներ չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



