Գերմանական Tornado ինքնաթիռները առաջին հետախուզական թռիչքներն են կատարել Սիրիայի երկնքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado հետախույզ ինքնաթիռները հունվարի 8-ին առաջին թռիչքներն են կատարել Սիրիայի եւ Իրաքի երկնքում, որտեղ դրանք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական առաքելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բունդեսվերի (ԳՖՀ-ի զինված ուժերի) ներկայացուցիչը:
Թռիչքներին մասնակցել են երկու թեւավոր մեքենաներ, որոնք հաջողությամբ վերադարձել են Թուրքիայի «Ինջեռլիկ» ռազմակայան, որտեղ դրանք տեղակայված են: «Նրանք կատարել են իրենց առաջադրանքը»,-նշել Է ԳՖՀ-ի զինուժերի ներկայացուցիչը, որն այլ մանրամասներ չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



