Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այս հարցում ևս բախվում են տարածաշրջանային խոշոր խաղացողների շահերը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ակտիվացել են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման շուրջ քննարկումները, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով։ Թուրքիան ու Ադրբեջանն այդ թեման սկսել են անպայմանորեն կապել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, որպեսզի մյուս երկրներին ևս շահագրգռեն այդ հարցում։ Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և Սև ծովով՝ դեպի եվրոպական երկրներ։

Ճիշտ է, «Միջին միջանցք» բացվել է դեռ 2017 թվականին, բայց այն չի հասել իր տրանսպորտային բացառիկ նշանակությանը։ Ուստի, Թուրքիան ու Ադրբեջանը ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, թե «Միջին միջանցքի» միջոցով կարող են Արևմուտքի համար Ռուսաստանը և Իրանը շրջանցող ուղի ապահովել ապրանքափոխանակության և էներգակիրների արտահանման ուղղությամբ։ Պատահական չէ, որ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարաման Բաքվում հայտարարեց, թե իրենք աջակցում են «Միջին միջանցքի» գաղափարին։

Դրան զուգահեռ, ուշագրավ է, որ Ղազախստանն ու Ադրբեջանն արդեն բանակցում են ղազախական նավթն Ադրբեջանի տարածքով՝ Բաքու-Սուփսա խողովակաշարով տեղափոխելու շուրջ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են շահագրգռել Չինաստանին, թե «Միջին միջանցքի» գործարկումը կարող է Չինաստանը Եվրոպային կապող այլընտրանքային ուղի դառնալ ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական խոշոր ծրագրի մաս կազմել։ Այդպիսով Միջին Ասիայով անցնող տրանսպորտային ուղին կնվազեցնի Չինաստանի կախվածությունը Ռուսաստանով անցնող ցամաքային և Մալակկայի նեղուցով անցնող ծովային ճանապարհներից։

Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե իրենք «Միջին միջանցքի» նախագծի մաս են կազմելու, բայց հետաքրքրականն այն է, որ թուրքական ծրագրերի մեջ մտնում է կոնկրետ Սյունիքով իրենց վերահսկողության տակ գտնվող «միջանցքի» ուղին, որը ճանապարհ կբացի դեպի պանթուրքական ծրագրերի իրականացում և, ի վերջո, կարող է դառնալ հենց պանթուրքական միջանցք։ Բայց «Միջին միջանցքի» գործարկումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ Չինաստանը և Միջին Ասիան Եվրոպային կապող նոր ուղի է ստեղծվում, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը ու նվազեցնում մատակարարման շղթաներում ռուսական պետության նշանակությունը։ Բացի դրանից, հետագայում պանթուրքական ծրագրերի առաջխաղացման պարագայում Ռուսաստանը Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր ազդեցությունը պահելու խնդիր է ունենալու։

Պատահական չէ, որ «Միջին միջանցքի» թեման վերջերս Թյուրքական պետությունների կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Պանթուրքական ծրագրերը կարող են վտանգ ներկայացնել նաև Չինաստանի համար Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ապրող ույղուրների միջոցով հուզումներ հրահրելու տեսանկյունից, որոնց անջատողական ձգտումները փորձում է Պեկինի դեմ օգտագործել նաև Արևմուտքը։ Մյուս կողմից էլ՝ «Միջին միջանցքը» ձեռնտու չէ նաև Թեհրանին, որովհետև այն ամբողջովին շրջանցում է Իրանը։ Քանի որ վերջին շրջանում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը տարբեր ուղղություններով մեծ թափով զարգանում է, ապա, հաշվի առնելով Իրանին սպառնացող պանթուրքական վտանգն ու Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությունը, միանշանակ ավելի նպատակահարմար է, որ Իրանը Ռուսաստանին, իսկ ավելի լայն իմաստով Հնդկաստանը Եվրոպային կապող «ՀյուսիսՀարավ» միջանցքն անցնի հենց Իրանի ու Հայաստանի տարածքով։

Ադրբեջանը ևս փորձում է «Հյուսիս-Հարավ» միջանցքում ամենակարևոր դերը խաղալ, բայց հաշվի առնելով Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերի համընկնումը՝ անհրաժեշտ է առաջ մղել այն տարբերակը, որ այս նախագծի ամենակարևոր մասնակիցներից դառնա հենց Հայաստանը։ Ճիշտ է, Հայաստանով անցնող ենթակառուցվածքների ստեղծումը կարող է մի քիչ թանկ լինել, բայց դրա քաղաքական նշանակությունն ավելի կարևոր է։ Իսկ այս ուղու գործարկումը հնարավորություն կտա թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի աճող ազդեցությունն ու հավակնությունները։

Թերևս թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի այս ծրագրի կյանքի կոչումը թույլ չտալ, դրա համար էլ ձգտում են կտրել Հայաստանն Իրանին կապող ճանապարհը, վերցնել իրենց վերահսկողության տակ ու դրա փոխարեն թուրքական տրանսպորտային նախագիծն իրականացնել։ Փաստացի ստացվում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը առավել մեծ աշխարհաքաղաքական համատեքստ ունի և այս հարցում բախվում են տարածաշրջանային խոշոր խաղացողների շահերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»