Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԻՊ-ի էությունը կայանում է նրանում, որ այդ պաշտպանը չպետք է լինի իշխանությունների համակրանքը վայելող անձ. Էդգար Ղազարյան

ИНТЕРВЬЮ

Խորհրդարանական ընդդիմությունը ՄԻՊ միասնական թեկնածու է առաջադրել՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանին:

Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել Էդգար Ղազարյանին:


-Պարո՛ն Ղազարյան,  ո՞ւմ կողմից եք ստացել ՄԻՊ թեկնածու լինելու առաջարկը և արդյո՞ք համաձայնել եք:


-Իմ թեկնածության առաջադրման նախաձեռնությունը սկիզբ է առել «Միասին» հասարակական քաղաքական շարժման կողմից, որի  կազմի մեջ մտնում են բազմաթիվ հասարակական կառույցներ, կուսակցություններ և հանրությանը ճանաչելի հասարակական գործիչներ: «Միասին» նախաձեռնությունը դիմել է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի նրանք առաջադրեն իմ թեկնածությունը: Բնականաբար նախաձեռնության հետ քննարկման ժամանակ տվել են իմ համաձայնությունը: Ինձ համար մեծ հպարտություն է, որ երկու խմբակցությունները իմ թեկնածությունն առաջադրելու միասնական որոշում են կայացրել: Խմբակցությունների հետ դեռ առանձին հանդիպում չեմ ունեցել:


-Փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր դեպքերում իշխանությունը մերժում է ընդդիմության և՛ նախագծերը և՛ թեկանծուներին այս կամ այն պաշտոններում: Սա հաշվի առնելով՝ ինչո՞ւ առաջադրվել և կա արդյո՞ք որևէ իրավիճակի փոփոխություն, ըստ որի հիմա իշխող թիմը պետք է այլ տրամաբանությամբ առաջնորդվի:


-Կարծում եմ, որ իմ օգտին քվեարկելու հնարավորությունները շատ բարձր են: Ընդունում եմ, որ Ձեր ասածն ամբողջությամբ ճշմարտություն է, բայց կան դեպքեր, երբ իշխանական պատգամավորներն իրավունքի ուժով, որը հիմնված է նաև տրամաբանության վրա, ստիպված են լինում որոշումներ կայացնել: Օրինակ Դոնտի բանաձևի համաձայն՝ ԱԺ-ում որոշ հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինեն ընդդիմադիրները: Իրավունքի ուժով ԱԺ փոխնախագահ ընտրեցին Իշխան Սաղաթելյանին, մշտական հանձնաժողովների նախագահներ էլ ընտրեցին և այլն:


-ՄԻՊ-ի դեպքում իշխանությունը նման սահմանփակում չունի, բայցի այդ կա նաև Արթուր Ղազինյանի օրինակը, ով այդպես էլ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվեց:


-ՄԻՊ-ի էությունը կայանում է նրանում, որ այդ պաշտպանը պետք է չլինի իշխանությունների համակրանքը վայելող անձ: Հակառակ դեպքում նրա ֆունկցիոնալ գործունեությունը տապալվելու է: Սահմանադրությունը ՄԻՊ-ի առաջ դրել է խնդիր՝ գրված է՝ ՄԻՊ-ը պաշտպանում է մարդու իրավունքները պետական և տեղական մարմինների գործողություններից: Հիմա ինչպե՞ս է հնարավոր իշխանության մարմնի ներկայացուցիչ լինել և պաշտպանել քաղաքացիներին նրանց գործողություններից: Սա այն դեպքերից է, երեբ իշխանության ներկայացուցիչները՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական տրամադրությունները, հավակնությունները, պետք է կայացնեն որոշում, որը բխում է ՄԻՊ իստիտուտի շահերից, հանրության շահերից: Այս պարագայում իրենք պետք է թեկնածու չառաջադրեն: Միչև հիմա, ի դեպ չեն արել: Եթե պատգամավորների թվով մեծամասնություն է իշխող թիմը, ապա խմբակցությունների մասով ընդդիմադիրները երկուսն են, իսկ իշխող թիմը փոքրամասնություն է: Օրենքը թույլատրում  է, որ յուրաքանչուր խմբակցություն իր թեկնածուին առաջադրի, իսկ և՛ «Պատիվ ունեմ», և՛ «Հայաստան» խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել, սա նաև նշանակում է, որ քաղաքական մյուս թիմը պետք է հաշվի նստի նրանց որոշման հետ և տրամաբանության, իրավունքի ուժով կայացնի իր որոշումը:


-Փորձը ցույց է տալիս, ինչպես նաև մասնագետներն են վկայում, որ երկիրը կառավարվում է անձնիշխան կառավարման համակարգով: Այս դեպքում իրավունքն ու տրամաբությունը կգործե՞ն:


-Չհակադրվելով՝ Ձեր միտքը շարունակեմ: Այս իշխանությունը ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նաև մասնակցել է սեփական ընտրությանը: Նա մինչ ընտրվելը եղել է ԱԺ ՔՊ պատգամավոր: ԿԸՀ-ն անկախ մարմին է և այնտեղ թիմակցին ընտրելը վտանգում է ընտրական համակարգի լեգիտիմությունը: Իրենք դա արել են և վտանգել են պետության շահը:


-Երբ Վահագն Հովակիմյանը ՔՊ-ից դուրս եկավ, ապա նոր ընտրվեց ԿԸՀ նախագահ ՝ իշխանությունը պահեց ձևը, սակայն բովանդակությունը Ձեր վկայակոչածն է: ՄԻՊ-ի դեպքում ինչո՞ւ պիտի տրամաբանություն փոխվի: Կա հավանականություն ո՞ր իշխանության գործողություններում ի՞նչ որ բան կփոխվի:


-Ինչ-որ մի պահի դա պետք է լինի: Եթե մարդն անընդհատ հանցագործություններ է արել, ապա պետք է միշտ անի՞: Ո՛չ, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ պահի փոխվի: Հիմա մենք ունենք մի իշխանությունը, որը բոլորիս արձանագրումներով, դրսևորում է ապօրինի վարքագիծ՝ խախտելով բոլոր ինստիտուտների տրամաբանությունը: Հիմա մենք մի պահ պիտի կանգնենք և այդ մարդկանց ասենք, որ դուք պետք է կայացնեք օրինական որոշումներ: Սա լավ առիթ է դրա համար:

Աննա Ավետիսյան
 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay