Ամերիկյան հրթիռը սխալմամբ ուղարկվել է Կուբա
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Hellfire հրթիռը 2014 թվականին սխալմամբ ուղարկվել է Կուբա, գրում է The Wall Street Journal-ը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար նախատեսված զենքն անհայտ հանգամանքներում հայտնվել է ԱՄՆ-ի հարևան կղզում:
ԱՄՆ-ի իշխանությունները մեկ տարվա ընթացքում փորձել են Կուբայի իշխանություններին համոզել վերադարձնել հրթիռը, պնդում է պարբերականը՝ իր աղբյուրների հղումով:
Ամերիկացի մասնագետները նաև քննում են զենքի՝ Կուբա հասնելու ճանապարհները: Վարկածների թվում է նաև հանցագործների կամ լրտեսների գործունեությունը։
Փորձագետները հակված են մտածելու, որ հրթիռը Կուբա է ուղարկվել ոչ միտումնավոր, այլ «մարդկային մի շարք սխալների» արդյունքում։
Hellfire-ը «երկինք-ցամաք» տիպի հրթիռ է, որոնցով ուղղաթիռներից խոցում են ցամաքային թիրախները։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



