Ամերիկյան հրթիռը սխալմամբ ուղարկվել է Կուբա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Hellfire հրթիռը 2014 թվականին սխալմամբ ուղարկվել է Կուբա, գրում է The Wall Street Journal-ը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար նախատեսված զենքն անհայտ հանգամանքներում հայտնվել է ԱՄՆ-ի հարևան կղզում:
ԱՄՆ-ի իշխանությունները մեկ տարվա ընթացքում փորձել են Կուբայի իշխանություններին համոզել վերադարձնել հրթիռը, պնդում է պարբերականը՝ իր աղբյուրների հղումով:
Ամերիկացի մասնագետները նաև քննում են զենքի՝ Կուբա հասնելու ճանապարհները: Վարկածների թվում է նաև հանցագործների կամ լրտեսների գործունեությունը։
Փորձագետները հակված են մտածելու, որ հրթիռը Կուբա է ուղարկվել ոչ միտումնավոր, այլ «մարդկային մի շարք սխալների» արդյունքում։
Hellfire-ը «երկինք-ցամաք» տիպի հրթիռ է, որոնցով ուղղաթիռներից խոցում են ցամաքային թիրախները։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



