Ցուրտն օգտակար է առողջության համար. մինուսի հինգ պլյուսները
ЛАЙФԱմերիկացի եւ կանադացի գիտնականները նոր բացահայտում են արել։ Պարզվում է՝ 12-15 աստիճանից բարձր ցուրտն ավելի օգտակար է, քան շոգերը։
Past.am-ը ներկայացնում է մինուսի հինգ դրական ազդեցությունները:
1. Ավելի շատ թթվածին ու երջանկության հորմոն
Հարվարդի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձմռանը մենք 30 տոկոսով ավելի շատ մաքուր թթվածին ենք ստանում, քան ամռանը։ Կանադացի գիտնականներն էլ պարզել են, որ սառը եղանակը երջանկության հորմոն է առաջացնում, ինչպես նաեւ բարձրացնում ուղեղի ակտիվությունը։
2. Նիհարում ենք
Վերջերս պարզվել է նաեւ, որ սառը եղանակին նյութափոխանակությունն ակտիվանում է, եւ ճարպը սկսում է ավելի արագ հալչել։ Արդյունքում ձմռանն ավելի հեշտ է նիհարելը։
3. Պահպանում ենք երիտասարդությունը
Արդեն վաղուց գեղեցկության եւ երիտասարդության համար օգտագործում են կրիոկամերաները՝ սառցարաններ։ Պարզվում է, որ սառը օդը նեղացնում է դեմքի մաշկի ճարպային գնդերը, բարելավում դեմքի գույնը։ Իհարկե, խոսքը կարճ ժամանակով սառը եղանակին դրսում մնալու մասին է, մեկ ժամից ոչ ավելի։
4. Ցավազրկում է
Պարզվում է, ցուրտը դրական ազդեցություն ունի ցավող հոդերի վրա, այն ցավն անց է կացնում։ Պարզվել է նույնիսկ, որ մի քնաի րոպե սառը եղանակին մնալը անց է կացնում միգրենի ցավերը։
5. Սպանում է միկրոբները
Մասնագետներն ասում են, որ միկրոբները շոգ եղանակ են սիրում եւ շոգին են սկսում զարգանալ ու ավելանալ, իսկ սառը եղանակին դրանք մահանում են։
Կարեւոր է...
Եւ չնայած այս ամենին՝ անչափ կարեւոր է հիշել, որ ցուրտը կարող է վտանգավոր լինել։ Դուրս գալիս երբեք մի մոռացեք տաք գլխարկ դնել, հետեւեք, որ կոշիկները չոր լինեն, գուլպաներն էլ մաքուր, որպեսզի ոտքերը չսառչեն։ Իսկ եթե զգում եք, որ ոտքերը սառել են, տուն գալուն պես լվացեք տաք ջրով ու տաք գուլպաներ հագեք։
1
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
4
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



