Ինքնագնահատական. «ՀՀԿ-ի ներկայությունը Բաղրամյան պողոտայում ադեկվատ չէր ընդունվի»
ПОЛИТИКА«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, թե ինչու քաղաքական մյուս ուժերի հետ ՀՀԿ-ն նույնպես այս օրերին Բաղրամյան պողոտայում չէր՝ հանրապետականի պատգամավոր Վարդան Այվազյանն ասել է. «ՀՀԿ-ի ներկայությունը Բաղրամյան պողոտայում ադեկվատ չէր ընդունվի»:
«ՉԻ». Վարդան Այվազյանն, իհարկե, իրավացի է, բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի ներկայությունը ողջ Հայաստանում ադեկվատ չի ընդունվում: Ավելի ճիշտ՝ լավ էլ ադեկվատ է ընդունվում. Ժողովուրդը, սթափ գնահատելով իրավիճակը, այդ կուսակցությանը հղում է նույն ուղերձը, որը հղել էր Աշոտյանին: Տարբերությունը միայն այն է, որ պրն Աշոտյանն ընդունեց իրեն ուղղված հորդորը, իսկ ահա ՀՀԿ-ն արդեն 15 տարի է համառորեն չի ուզում ականջալուր լինել ժողովրդի պահանջին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



