Ինքնագնահատական. «ՀՀԿ-ի ներկայությունը Բաղրամյան պողոտայում ադեկվատ չէր ընդունվի»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, թե ինչու քաղաքական մյուս ուժերի հետ ՀՀԿ-ն նույնպես այս օրերին Բաղրամյան պողոտայում չէր՝ հանրապետականի պատգամավոր Վարդան Այվազյանն ասել է. «ՀՀԿ-ի ներկայությունը Բաղրամյան պողոտայում ադեկվատ չէր ընդունվի»:
«ՉԻ». Վարդան Այվազյանն, իհարկե, իրավացի է, բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի ներկայությունը ողջ Հայաստանում ադեկվատ չի ընդունվում: Ավելի ճիշտ՝ լավ էլ ադեկվատ է ընդունվում. Ժողովուրդը, սթափ գնահատելով իրավիճակը, այդ կուսակցությանը հղում է նույն ուղերձը, որը հղել էր Աշոտյանին: Տարբերությունը միայն այն է, որ պրն Աշոտյանն ընդունեց իրեն ուղղված հորդորը, իսկ ահա ՀՀԿ-ն արդեն 15 տարի է համառորեն չի ուզում ականջալուր լինել ժողովրդի պահանջին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



