Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան
ОБЩЕСТВОԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հարյուրավոր ընտանիքներ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում։
Արդեն մի քանի հարյուր ընտանիքներ վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Առաջիկա երկու տարվա ընթացքում մնացած տները նույնպես կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։
Արցախի Հանրապետության բնակչությունը առնվազն նախապատերազմյան ցուցանիշին հասցնելը կարևորագույն թիրախ է, և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելու են նոր ծրագրեր»։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



