Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան
SOCIETYԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հարյուրավոր ընտանիքներ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում։
Արդեն մի քանի հարյուր ընտանիքներ վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Առաջիկա երկու տարվա ընթացքում մնացած տները նույնպես կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։
Արցախի Հանրապետության բնակչությունը առնվազն նախապատերազմյան ցուցանիշին հասցնելը կարևորագույն թիրախ է, և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելու են նոր ծրագրեր»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



