Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր պահանջներ 24 մլն դրամ շրջանառությունը գերազանցող տնտեսվարողներին․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունման նպատակը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը և ՀՀ հարկային օրենսգրքով կիրառվող հասկացությունների ճիշտ կիրառման ապահովումն է: Մասնավորաբար, առաջարկվում է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրման պահանջ սահմանել այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա (2022 թ.-ից սկսած) իրացման շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամը։

Նախագծով առաջարկվում է նաև որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով որոշման կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի փոփոխված դրույթներին, այն է՝ սահմանել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության N1976-Ն որոշման N3 հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ կտրոնի վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թ.-ից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից։ Խնդիրն այն է, որ վաճառվող ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը ՀԴՄ կտրոնի վրա չտպագրելը հնարավորություն չի տալիս նույնականացնել վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների և դրանց վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող անհրաժեշտ տվյալները, ինչը ռիսկի գնահատման տեսանկյունից բարդացնում և անարդյունավետ է դարձնում հարկային վարչարարության իրականացումը։

Միաժամանակ, 2022 թ.-ի ապրիլի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-103-Ն օրենքով սահմանվել է, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները)՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թ.-ի հուլիսի 1-ից և տարածվում է նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։ Նախագիծը E-draft-ում հրապարակվել է նոյեմբերի 15-ին, բայց արդեն իսկ ունի դիտումների բավականին մեծ քանակ, ինչպես նաև դեմ քվեարկողներ: Եթե դիտարկենք վերջին շրջանում հրապարակված նախագծերը, ապա սա առանձնանում է իր հանդեպ ձեռք բերած հետաքրքրությամբ և, կարծես թե, բացասական տրամադրվածությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване