Նոյեմբերի 12-13-ը Արցախում սպասվում են մի շարք Արմաթական տեխնո միջոցառումներ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։
Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կմեկնարկի Արմաթի մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները և շատ ավելին։
Ցուցահանդեսի շրջանակներում, տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Արցախի Արմաթներում պատրաստված #SeRob ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։
Ցուցահանդեսի օրակարգ
11։00 Ցուցահանդեսի բացման արարողություն
12։00 Սև գծին հետևող Արցախի «SeRob»-ները մրցույթի մեկնարկ
14։00 Մրցանակաբաշխություն
14։15 Ընդմիջում
14։30 Մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ, պար և Արցախի մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդես
15։30 Ցուցահանդեսի ամփոփում
Միաց՛եք մեզ Արցախում։ Հագեցած #Արմաթական օրեր են սպասվում
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



