Նոյեմբերի 12-13-ը Արցախում սպասվում են մի շարք Արմաթական տեխնո միջոցառումներ
SOCIETYՆոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։
Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կմեկնարկի Արմաթի մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները և շատ ավելին։
Ցուցահանդեսի շրջանակներում, տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Արցախի Արմաթներում պատրաստված #SeRob ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։
Ցուցահանդեսի օրակարգ
11։00 Ցուցահանդեսի բացման արարողություն
12։00 Սև գծին հետևող Արցախի «SeRob»-ները մրցույթի մեկնարկ
14։00 Մրցանակաբաշխություն
14։15 Ընդմիջում
14։30 Մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ, պար և Արցախի մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդես
15։30 Ցուցահանդեսի ամփոփում
Միաց՛եք մեզ Արցախում։ Հագեցած #Արմաթական օրեր են սպասվում
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



