Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եղած տեմպերը պահելու համար ուղղակի հիմքեր չկան. «աննախադեպ» աճի ժամանակավոր էֆեկտը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում չորս տարի շարունակ քարոզվող աննախադեպիզմի երևույթը նոր դրսևորումներ է գրանցում։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները մատի փաթաթան են դարձրել 2022 թ. առաջին ինը ամիսների ընթացքում գրանցված 14,1 % աճը։ Այն տնտեսական ոլորտի պատասխանատուները ներկայացնում են որպես մի առանձնահատուկ երևույթ այն համատեքստում, թե իբր 2000-ականներից հետո երկնիշ թվով նման աճ չի գրանցվել, ապա փորձում են այդ փաստը հանրությանը մատուցել որպես իշխանությունների հետևողական ջանքերի արդյունք։ Իրականում տվյալ դեպքում երկնիշ թվով աճն ընդհանրապես իշխանությունների գործունեության հետ կապ չունի և ստացվել է նրանց կամքից անկախ։ Խնդիրն այն է, որ իշխանությունները որևէ առանձնահատուկ բարեփոխում չեն նախաձեռնել, արդեն մի քանի տարի է, ինչ շարունակում են իրենց նույն անհեռանկար տնտեսական քաղաքականությունը:

Եվ աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում է, որ, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում հաստատվել է Ռուսաստանի ավելի քան 40 հազար քաղաքացի, որի արդյունքում առևտուրն ու ծառայությունները հսկայական չափով աճել են։ Ըստ ԿԲ-ի տվյալների, այդ մարդիկ իրենց հետ Հայաստան են բերել 1,7 մլրդ դոլար։ Սա մի կողմից՝ վկայում է այն մասին, որ Հայաստանում տնտեսության ծավալն ու հագեցվածությունն այնքան փոքր են, որ դրսից եկած որոշ քանակության մարդկանց առկայությունը կարող է մեծ եղանակ փոխել, մյուս կողմից էլ՝ փաստում է այն մասին, որ գրանցված աճը ժամանակավոր էֆեկտ է ունենալու և երկարաժամկետ հեռանկարում տնտեսության իրական հատվածի վրա ավելի քիչ դրական էֆեկտ է ունենալու, քան ակնկալվում էր։

Պետք է նաև հաշվի առնել, որ գրանցված աճի ազդեցությունը չեզոքացվում է գնաճի արդյունքում, քանի որ թանկացումները շարունակվում են, և դա այն պարագայում, երբ դոլարի փոխարժեքը շարունակում է իջնել։ Բնական է, որ դոլարի ցածր փոխարժեքի պարագայում ներկրվող ապրանքների գները պետք է իջնեին, բայց դա տեղի չի ունենում՝ ըստ երևույթին այն պատճառով, որ ներկրողները գերշահույթներ են ստանում։ Իսկ գերշահույթներ ստանալու հարցում ներկրողների ախորժակը զսպելու խնդիրը իշխանությունների կողմից երբևէ քննարկման առարկա չի դառնում։ Դրա փոխարեն գնաճի դեմ պայքարի դրոշի ներքո ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարում է, թե գնաճային սպասումները պահպանվելու են։

Նման դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ միգուցե իշխանություններն առկա իրավիճակում ունեն նաև իրենց շահագրգռվածությունը, քանի որ ներկրողների գերշահույթներից ունեն իրենց մասնաբաժինը։ Լուրջ խնդիր է նաև այն, որ գրանցված աճը հավասարաչափ բաշխված չէ։ Այսինքն, մի ոլորտում անոմալ աճ է գրանցվում, որի տեմպը հետագայում դժվար է պահել, իսկ մյուս ոլորտում անկում է գրանցվում, որը հետագայում դժվար է լինելու աճի վերածելը։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում 0,7 տոկոս անկում է գրանցվել։ Դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում մեծապես տուժում է արտահանումը։ Բարդ է իրադրությունը նաև ՏՏ ոլորտում, որի շրջանակներում գործունեություն ծավալող ընկերությունները մեծ վնասներ են կրում։ Իշխանավորները ամեն առիթի հպարտանում են բյուջե մուտքերի ավելացմամբ, բայց չեն ցանկանում սուբսիդավորել այն ուղղությունները, որտեղ այս պահին դժվարություններ են նկատվում։

Մարտին Գալստյանը նշում է, թե ԿԲ-ն փորձում է աջակցել դոլարի փոխարժեքի նվազումից առավել տուժող ոլորտներին, բայց պետք է նշել, որ շոշափելի քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում։ Ավելի ստույգ՝ ոչինչ չի արվում: Մի շարք ոլորտներ էլ ահռելի աճի արդյունքում այնքան են արհեստական գերտաքացել, որ եթե այն չզսպվի, ապա շատ շուտով հնարավոր է, որ միանգամից փլուզում տեղի ունենա։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում այնպիսի չափերի շինարարություն է սկսվել, որ արտադրողները չեն հասցնում ցեմենտով ապահովել։ Բայց տեսնում ենք, որ անշարժ գույքի և շինարարության ոլորտի աճը ոչ թե բնականոն պահանջարկի արդյունք է, այլ պայմանավորված է ընդամենը արտասահմանցիների հոսքով, ու եթե այդ մարդիկ մի օր էլ հանկարծ նույն աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված հեռանան ՀՀ-ից, ապա անշարժ գույքի շուկան կգահավիժի, գները սրընթաց կընկնեն, ու կառուցապատողները ահռելի վնասներ կկրեն կամ էլ կկանգնեն սնանկացման եզրին։

Ի վերջո, եթե տնտեսական առաջընթացն իրական հիմքերի վրա է, ապա ինչո՞ւ են մասնագիտացված կառույցները Հայաստանում աղքատության մակարդակի ավելացում կանխատեսում։ Այլ կերպ ասած՝ գրանցված աճը փուչիկ է, և եղած տեմպերը պահելու համար ուղղակի հիմքեր չկան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»