Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երթևեկություն. անտեսված ու քաոսի վերածված ոլորտ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Որևէ երկրի առաջընթաց միավեկտոր գործընթաց չէ. այն բազմակողմանիության մեջ պետք է դիտարկել, քանի որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Անտեսելով ներկա բարդագույն վիճակում արտաքուստ մանր թվացող հարցերը՝ ի վերջո, գլոբալ առումով որևէ խնդրի այդպես էլ լուծում չի տրվելու: Դրանցից մեկն էլ երթևեկության թեման է, ինչին տարբեր երկրներում վերջին տարիներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Հայաստանում նույնպես այս թեմայի որոշ ասպեկտներ ուշադրության են արժանի։ Ընդ որում, ամենակարևոր հարցն առաջին հերթին վերաբերում է խցանումներին։ Հասկանալի է՝ երևանյան խցանումներին: Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Երևանի կենտրոնում շատ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են տեղակայվել, և դա է պատճառը, որ շատ հաճախ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, կամ էլ մեքենաները կանգնեցված են շատ անհարմար վայրերում՝ անգամ մայթերի վրա։

Պարզ է՝ խորհրդային ժամանակաշրջանից մնացած փողոցները նախատեսված են եղել փոքր թվով մեքենաների համար, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, և այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ու հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխատանքի սկսվելու և վերջանալու ժամերին մարդիկ ահռելի ժամանակ են անցկացնում խցանումների մեջ։ Իսկ երբ պատահար է տեղի ունենում, ապա վթարված մեքենաները (եթե նույնիսկ քիչ են վնասվել) կանգնած մնում են տեղում, մինչև ոստիկանությունը, ԱՊՊԱ գործակալները գան և արձանագրեն։ Իսկ այդ ժամանակ հսկայական խցանումներ են գոյանում։ Պատահում են նաև դեպքեր, երբ էլեկտրականության անջատումների կամ այլ պատճառներով լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով երկար խցանումներ են գոյանում։

Եթե նման խցանումներ լինեին մեծ մեգապոլիսներում, կարելի էր ինչ-որ չափով ընկալելի համարել, բայց շատ դեպքերում նույնիսկ բազմամիլիոնանոց քաղաքներում երթևեկությունն արդյունավետ կարգավորվում է։ Ուստի, նման վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է, քանի որ կարելի էր ժամանակի ընթացքում քաղաքը բեռնաթափել, իսկ երթևեկությունն ապակենտրոնացնել, օգտագործել խելացի լուսացույցներ և այլն։ Միևնույն ժամանակ, մեքենաների քանակի կուտակման թեթևացումը կնվազեցնի նաև աղտոտման մակարդակն ու աղմուկը։ Իսկ երթևեկության ապակենտրոնացման համար հարկավոր է որոշ կարևոր հաստատություններ տեղափոխել այլ վայրեր, և դա անել խելամտորեն, այլ ոչ թե կամայականորեն։

Օրինակ՝ իշխանությունները ցանկանում են համալսարանները Աշտարակ տեղափոխել։ Այդ դեպքում արդեն դեպի Աշտարակ տանող ճանապարհն է խցանվելու, իսկ երթևեկության կաթվածահար վիճակը մասամբ տեղափոխվելու է Աշտարակ՝ միևնույն ժամանակ չլուծելով Երևանի երթևեկության խնդիրը։ Պետք է նաև լուծել կայանատեղիների խնդիրը և կայանման համար այնպիսի տարածքներ առանձնացնել, որ ճանապարհների բեռը թեթևացվի։ Հակառակ պարագայում հատկապես նեղ փողոցներում ամբողջ երկու շարք փաստացի զբաղեցվում է կայանված մեքենաների կողմից՝ ավելի բարդացնելով վիճակը: Վերջերս կառավարությունը որոշել է փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով. ԱԺ-ի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Կենտրոնում կայանումը էապես կթանկանա: Սա ճիշտ որոշում է, սակայն պակաս կարևոր չէ, որ թանկացումը վերաբերի երկարաժամկետ կայանման դեպքերին, այլ ոչ մինչև մեկ ժամ կայանմանը:

Եվ հետո՝ Երևանի մետրոպոլիտենի ցանցը, ցավոք, թույլ չի տալիս այնպիսի արմատական լուծումների գնալ, որ սեփական ավտոմեքենայով Կենտրոն «իջնելը» ձեռնտու չլինի... Մյուս խնդիրը վերաբերում է վարորդների իրազեկվածությանը, ինչի բացակայությունը հաճախ պատճառ է դառնում ոչ միայն խցանումների առաջացման, այլև վիճաբանությունների և դժբախտ պատահարների։ Օրինակ՝ որոշակի պահանջներ և քննություններ են դրված վարորդական իրավունք ձեռքբերելու համար, սակայն համապատասխան աշխատանքներ չեն տարվում «գործող» վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընդունված կանոնները պահելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների նախաձեռնության արդյունքում վարորդների համար բալային համակարգ ներդրվեց, որը ընդամենը պատժելու համար է, սակայն միայն պատժի համակարգի ներդրումը բավարար չէ։ Ուշադրություն չի դարձվում նաև անվտանգության միջոցառումներին։ Մեկ այլ պրոբլեմատիկ հարց էլ ճանապարհներին է վերաբերում։

Արդեն ընդունված գործելակերպ է, որ այն ճանապարհը, որը դեռ պիտանի է երթևեկության համար, և վերանորոգելու անհրաժեշտություն չկա, գրեթե ամեն տարի վերանորոգվում է, իսկ այն ճանապարհները, որոնցով անցնելը խնդրահարույց է, ուղղակի մեծ ընդմիջումներով կարկատաններ են արվում։ Մյուս կողմից էլ՝ պատշաճ մակարդակի չեն կատարվում գծանշումները կամ էլ, եթե արվում են, ապա մի քանի ամիս հետո դրանք խամրում են և վարորդների բողոքի պատճառ դառնում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ճանապարհային նշանները անհրաժեշտ քանակությամբ չեն տեղադրվում, կամ էլ այնպիսի տեղերում են տեղակայվում, որ բարդ է նկատելը։ Հետիոտների իրազեկվածությունը բարձրացնելու և նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանելու հարցը նույնպես հրատապ է, քանի որ հետիոտները հաճախ անցնում են չնախատեսված վայրերով, խանգարում երթևեկությանը, ինչու չէ, նաև պատահարների պատճառ դառնում։

Դրա համար պետք է ավելացնել անցումների քանակը՝ հատկապես վերգետնյա, և հետևել, որ հետիոտները անցնեն դրանցով, հետևեն լուսացույցի աշխատանքին։ Ժամանակ կար, երբ մարդկանց տուգանում էին հետիոտնի համար նախատեսված անցումներով չանցնելու համար, իսկ հիմա, կարծես, այս հարցը մոռացության է մատնվել։ Խնդիրը հատկապես լուրջ է մարզային քաղաքներում, որտեղ մարդկանց համար սովորական է դարձել բանուկ փողոցի չնախատեսված մասով անցնելը։ Բազմաթիվ փողոցներում չկան լուսացույցների՝ հետիոտների համար նախատեսված հատվածները, հետիոտնի անցման նշանները նորմալ արված չեն, չկա հետևողականություն։

Ընդամենը մի քանի հարցի անդրադարձանք, սակայն երթևեկության բնագավառում խնդիրների ծավալն ավելի լայն է, և իրապես հսկայական աշխատանքի տեղ կա, ուղղակի երբեմն պետք է աշխատեցնել ուսերի վրա դրվածը... Հ.Գ.-Ի դեպ, մինչ «աշտարակյան» ծրագրի իրականացումը (թեպետ վստահ ենք, որ դա ուտոպիա է), սկզբի համար կարելի է որոշել ու բոլոր բուհերի դասերի սկիզբը սահմանել ոչ թե ժամը 9-ը, այլ 11-ը: Իսկ պատճառաբանությունները, թե որոշ բուհեր չեն «տեղավորվում», երկու հերթով են աշխատում, անհեթեթություն են. նախ՝ թող ընդունեն այնքան ուսանող, որքան կարող են «տեղավորել», և հետո՝ միշտ էլ ելքեր կարելի է գտնել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»