Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երթևեկություն. անտեսված ու քաոսի վերածված ոլորտ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որևէ երկրի առաջընթաց միավեկտոր գործընթաց չէ. այն բազմակողմանիության մեջ պետք է դիտարկել, քանի որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Անտեսելով ներկա բարդագույն վիճակում արտաքուստ մանր թվացող հարցերը՝ ի վերջո, գլոբալ առումով որևէ խնդրի այդպես էլ լուծում չի տրվելու: Դրանցից մեկն էլ երթևեկության թեման է, ինչին տարբեր երկրներում վերջին տարիներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Հայաստանում նույնպես այս թեմայի որոշ ասպեկտներ ուշադրության են արժանի։ Ընդ որում, ամենակարևոր հարցն առաջին հերթին վերաբերում է խցանումներին։ Հասկանալի է՝ երևանյան խցանումներին: Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Երևանի կենտրոնում շատ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են տեղակայվել, և դա է պատճառը, որ շատ հաճախ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, կամ էլ մեքենաները կանգնեցված են շատ անհարմար վայրերում՝ անգամ մայթերի վրա։

Պարզ է՝ խորհրդային ժամանակաշրջանից մնացած փողոցները նախատեսված են եղել փոքր թվով մեքենաների համար, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, և այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ու հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխատանքի սկսվելու և վերջանալու ժամերին մարդիկ ահռելի ժամանակ են անցկացնում խցանումների մեջ։ Իսկ երբ պատահար է տեղի ունենում, ապա վթարված մեքենաները (եթե նույնիսկ քիչ են վնասվել) կանգնած մնում են տեղում, մինչև ոստիկանությունը, ԱՊՊԱ գործակալները գան և արձանագրեն։ Իսկ այդ ժամանակ հսկայական խցանումներ են գոյանում։ Պատահում են նաև դեպքեր, երբ էլեկտրականության անջատումների կամ այլ պատճառներով լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով երկար խցանումներ են գոյանում։

Եթե նման խցանումներ լինեին մեծ մեգապոլիսներում, կարելի էր ինչ-որ չափով ընկալելի համարել, բայց շատ դեպքերում նույնիսկ բազմամիլիոնանոց քաղաքներում երթևեկությունն արդյունավետ կարգավորվում է։ Ուստի, նման վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է, քանի որ կարելի էր ժամանակի ընթացքում քաղաքը բեռնաթափել, իսկ երթևեկությունն ապակենտրոնացնել, օգտագործել խելացի լուսացույցներ և այլն։ Միևնույն ժամանակ, մեքենաների քանակի կուտակման թեթևացումը կնվազեցնի նաև աղտոտման մակարդակն ու աղմուկը։ Իսկ երթևեկության ապակենտրոնացման համար հարկավոր է որոշ կարևոր հաստատություններ տեղափոխել այլ վայրեր, և դա անել խելամտորեն, այլ ոչ թե կամայականորեն։

Օրինակ՝ իշխանությունները ցանկանում են համալսարանները Աշտարակ տեղափոխել։ Այդ դեպքում արդեն դեպի Աշտարակ տանող ճանապարհն է խցանվելու, իսկ երթևեկության կաթվածահար վիճակը մասամբ տեղափոխվելու է Աշտարակ՝ միևնույն ժամանակ չլուծելով Երևանի երթևեկության խնդիրը։ Պետք է նաև լուծել կայանատեղիների խնդիրը և կայանման համար այնպիսի տարածքներ առանձնացնել, որ ճանապարհների բեռը թեթևացվի։ Հակառակ պարագայում հատկապես նեղ փողոցներում ամբողջ երկու շարք փաստացի զբաղեցվում է կայանված մեքենաների կողմից՝ ավելի բարդացնելով վիճակը: Վերջերս կառավարությունը որոշել է փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով. ԱԺ-ի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Կենտրոնում կայանումը էապես կթանկանա: Սա ճիշտ որոշում է, սակայն պակաս կարևոր չէ, որ թանկացումը վերաբերի երկարաժամկետ կայանման դեպքերին, այլ ոչ մինչև մեկ ժամ կայանմանը:

Եվ հետո՝ Երևանի մետրոպոլիտենի ցանցը, ցավոք, թույլ չի տալիս այնպիսի արմատական լուծումների գնալ, որ սեփական ավտոմեքենայով Կենտրոն «իջնելը» ձեռնտու չլինի... Մյուս խնդիրը վերաբերում է վարորդների իրազեկվածությանը, ինչի բացակայությունը հաճախ պատճառ է դառնում ոչ միայն խցանումների առաջացման, այլև վիճաբանությունների և դժբախտ պատահարների։ Օրինակ՝ որոշակի պահանջներ և քննություններ են դրված վարորդական իրավունք ձեռքբերելու համար, սակայն համապատասխան աշխատանքներ չեն տարվում «գործող» վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընդունված կանոնները պահելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների նախաձեռնության արդյունքում վարորդների համար բալային համակարգ ներդրվեց, որը ընդամենը պատժելու համար է, սակայն միայն պատժի համակարգի ներդրումը բավարար չէ։ Ուշադրություն չի դարձվում նաև անվտանգության միջոցառումներին։ Մեկ այլ պրոբլեմատիկ հարց էլ ճանապարհներին է վերաբերում։

Արդեն ընդունված գործելակերպ է, որ այն ճանապարհը, որը դեռ պիտանի է երթևեկության համար, և վերանորոգելու անհրաժեշտություն չկա, գրեթե ամեն տարի վերանորոգվում է, իսկ այն ճանապարհները, որոնցով անցնելը խնդրահարույց է, ուղղակի մեծ ընդմիջումներով կարկատաններ են արվում։ Մյուս կողմից էլ՝ պատշաճ մակարդակի չեն կատարվում գծանշումները կամ էլ, եթե արվում են, ապա մի քանի ամիս հետո դրանք խամրում են և վարորդների բողոքի պատճառ դառնում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ճանապարհային նշանները անհրաժեշտ քանակությամբ չեն տեղադրվում, կամ էլ այնպիսի տեղերում են տեղակայվում, որ բարդ է նկատելը։ Հետիոտների իրազեկվածությունը բարձրացնելու և նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանելու հարցը նույնպես հրատապ է, քանի որ հետիոտները հաճախ անցնում են չնախատեսված վայրերով, խանգարում երթևեկությանը, ինչու չէ, նաև պատահարների պատճառ դառնում։

Դրա համար պետք է ավելացնել անցումների քանակը՝ հատկապես վերգետնյա, և հետևել, որ հետիոտները անցնեն դրանցով, հետևեն լուսացույցի աշխատանքին։ Ժամանակ կար, երբ մարդկանց տուգանում էին հետիոտնի համար նախատեսված անցումներով չանցնելու համար, իսկ հիմա, կարծես, այս հարցը մոռացության է մատնվել։ Խնդիրը հատկապես լուրջ է մարզային քաղաքներում, որտեղ մարդկանց համար սովորական է դարձել բանուկ փողոցի չնախատեսված մասով անցնելը։ Բազմաթիվ փողոցներում չկան լուսացույցների՝ հետիոտների համար նախատեսված հատվածները, հետիոտնի անցման նշանները նորմալ արված չեն, չկա հետևողականություն։

Ընդամենը մի քանի հարցի անդրադարձանք, սակայն երթևեկության բնագավառում խնդիրների ծավալն ավելի լայն է, և իրապես հսկայական աշխատանքի տեղ կա, ուղղակի երբեմն պետք է աշխատեցնել ուսերի վրա դրվածը... Հ.Գ.-Ի դեպ, մինչ «աշտարակյան» ծրագրի իրականացումը (թեպետ վստահ ենք, որ դա ուտոպիա է), սկզբի համար կարելի է որոշել ու բոլոր բուհերի դասերի սկիզբը սահմանել ոչ թե ժամը 9-ը, այլ 11-ը: Իսկ պատճառաբանությունները, թե որոշ բուհեր չեն «տեղավորվում», երկու հերթով են աշխատում, անհեթեթություն են. նախ՝ թող ընդունեն այնքան ուսանող, որքան կարող են «տեղավորել», և հետո՝ միշտ էլ ելքեր կարելի է գտնել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան