Այ սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք. Արթուր Թովմասյան
БЛОГԱրթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը:
Մեջբերումներ այդ գրքից.
️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։
Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Երեկ Պրահայում Էրդողանը պատասխանելով լրագրողի հարցին. «թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարևոր արգելքը», ասեց. «Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու», պատմությունը կրկնվում է...
Այ սենց հավատալով ինչ-որ մեկին դարեր ի վեր անտարբեր և լուռ լինելով հայոց պետականության նկատմամբ ցեղասպանվել և կործանվել ենք...
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



