Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը. Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե´ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: Այն մեր պետականության պատմության համար սրբավայր է:
Հասկանալի է, որ չեք վայելու այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը, դադարեցնեն իրենց հուզական` բայց արդարացի պահանջը, և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը:
Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն` դա ուղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է:
Հ.Գ.1
Եթե ոստիկանությունը գործել է առանց ՊՆ հետ համաձայնվելու, ուրեմն կամ պետք է ՊՆ-ն պահանջի, որպեսզի ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից, կամ ՊՆ-ն իր անունից ներողություն խնդրի:
Հ.Գ.2
Պարզ է, որ հրամանը Նիկոլն է տվել: Նրան բան չունեմ ասելու: Մի առիթով ասել եմ, բոլորիդ ստորացնում ու փչացնում է այն աստիճան, որ իշխանափոխությունից հետո միայն ու միայն հայհոյանք ու անեծք լսեք ձեր հասցեին: Դրանով են «հպարտանալու» ձեր մտերիմները:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
4
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



