Կրասնոդարում բուք է սկսվել. օդանավակայանը թռիչքներ չի ընդունում
ОБЩЕСТВОՔիչ առաջ WWF-Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի աշխատակից Օլգա Չերնիխը Facebook-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Կրասնոդար քաղաքում բուք է սկսվել, ձյան տեսքով ուժեղ տեղումներ, ինչի պատճառով Կրասնոդարի օդանավակայանը այս պահին չվերթներ չի ընդունում:
Հիշեցնենք, որ այսօրվանից սկսած` ամանորյա տոների ողջ ընթացքում, Հայաստանի տարածքում նույնպես ձյուն է սպասվում` պայմանավորված մեր երկրի տարածք ներխուժած ցիկլոնով:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Գագիկ Աղբալյան
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



