Կրասնոդարում բուք է սկսվել. օդանավակայանը թռիչքներ չի ընդունում
SOCIETYՔիչ առաջ WWF-Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի աշխատակից Օլգա Չերնիխը Facebook-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Կրասնոդար քաղաքում բուք է սկսվել, ձյան տեսքով ուժեղ տեղումներ, ինչի պատճառով Կրասնոդարի օդանավակայանը այս պահին չվերթներ չի ընդունում:
Հիշեցնենք, որ այսօրվանից սկսած` ամանորյա տոների ողջ ընթացքում, Հայաստանի տարածքում նույնպես ձյուն է սպասվում` պայմանավորված մեր երկրի տարածք ներխուժած ցիկլոնով:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Գագիկ Աղբալյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



