Ոստիկանները հայտնաբերել են սպանության եւ կողոպուտի համար հետախուզվողին (ֆոտո)
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Սարգիս Մ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի եւ 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սարգիս Մ.-ն հանձնվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներին:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



