Ոստիկանները հայտնաբերել են սպանության եւ կողոպուտի համար հետախուզվողին (ֆոտո)
SOCIETYԴեկտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Սարգիս Մ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի եւ 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սարգիս Մ.-ն հանձնվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



