Հրդեհ Գյումրի քաղաքում
ОБЩЕСТВОՕգոստոսի 16-ին, ժամը 19։48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդյան փողոցում գտնվող խորդանոցում և Երևանյան խճուղում գտնվող կաթսայատան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են խորդանոցից մոտ 9 քմ հատված, կաթսայատան տանիքից մոտ 72 քմ և կաթսայատանը կից խորդանոցից մոտ 5 քմ հատված:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



