Հրդեհ Գյումրի քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 16-ին, ժամը 19։48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդյան փողոցում գտնվող խորդանոցում և Երևանյան խճուղում գտնվող կաթսայատան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են խորդանոցից մոտ 9 քմ հատված, կաթսայատան տանիքից մոտ 72 քմ և կաթսայատանը կից խորդանոցից մոտ 5 քմ հատված:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



