Ավելի լավ կլիներ, որ Վաշինգտոնը Զելենսկին ստիպեր վերադառնալ բանակցություններին․ ռուս դիվանագետ
МЕЖДУНАРОДНОЕՎաշինգտոնը պարտությունից խուսափելու համար պետք է ստիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ, վստահ է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ղեկավարության այս որոշումը, հավանաբար, ամենաօպտիմալը կլիներ։
«Վաշինգտոնի համար լավագույն լուծումը նվաստացուցիչ պարտությունից խուսափելու համար, ինչպես վերջերս եղավ Աֆղանստանում, կլինի ստիպել Զելենսկին դադարեցնել անիմաստ դիմադրությունը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների հնարավոր զարգացման հետ կապված այլ մանրամասներ և ակնկալիքներ Դարչիևը չի հայտնել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



