Ավելի լավ կլիներ, որ Վաշինգտոնը Զելենսկին ստիպեր վերադառնալ բանակցություններին․ ռուս դիվանագետ
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնը պարտությունից խուսափելու համար պետք է ստիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ, վստահ է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ղեկավարության այս որոշումը, հավանաբար, ամենաօպտիմալը կլիներ։
«Վաշինգտոնի համար լավագույն լուծումը նվաստացուցիչ պարտությունից խուսափելու համար, ինչպես վերջերս եղավ Աֆղանստանում, կլինի ստիպել Զելենսկին դադարեցնել անիմաստ դիմադրությունը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների հնարավոր զարգացման հետ կապված այլ մանրամասներ և ակնկալիքներ Դարչիևը չի հայտնել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



