Տավուշի մարզում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և բռնկվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 8-ին, ժամը 23:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվում է. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Աչաջուր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 00:09-ին, մարվել՝ 00:13-ին: Այրվել են ավտոմեքենան և գազատարից արտահոսած գազը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



